29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը պարտավոր է զգոնություն ցուցաբերել, չտրվել էմոցիաների. նախարարի պաշտոնակատար (տեսանյութ)

«Մենք իրականում այդ մասին հանրության դատին կհանձնենք, երբ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ավարտին կբերենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե որ թվականին էր վերաբերում նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե աշխատավարձերի ու թոշակների բարձրացում է լինելու:

Նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ ուզում է հաստատել նախկին վարչապետի հայտարարությունը, որ եթե եկամտային հարկին ենք ձեռք տալիս, դա ազդում է նաև նվազագույն աշխատողների աշխատավարձերի վրա:

«Թոշակների մասով մի քանի վարիացիաներ կան, պարոն Ասատրյանի հետ աշխատում ենք այդ ուղղությամբ, վերջնական տեսքը կերևա շուտով»,-նկատեց նա:

Վերջինս նկատեց, որ չի եղել այնպիսի տարի, որ սոցիալական ոլորտն աչքաթող արած լինեն: Իսկ ապագայի վերաբերյալ նա նշեց. «Մենք պետք է ամեն ինչ անենք մեր ուժերին համահունչ, եթե մտածում են, որ մենք ոչ օբյեկտիվ ենք ու ռացիոնալ չենք մտածում, որ կա այդ հնարավորությունը, և մենք դա չենք կիսում, սխալվում են»:

Նա հավելեց, որ 2018 թ-ի բյուջեն արդեն ընդունվել է Ազգային ժողովի կողմից: «Այդ պարագայում գնալ որևէ պոպուլյար քայլերի, դա սխալ է, ամեն դեպքում կառավարությունը պարտավոր է զգոնություն ցուցաբերել, չտրվել էմոցիաների և էմոցիաների տակ որոշում չկայացնել, ես 2018 թ-ին այն, ինչ ուրվագծվել է բյուջեով, եթե կատարենք, լավ է»,-ասաց նա, միաժամանակ ավելացրեց, որ աշխատավարձերն աճում են, որովետև բնականոն աճ կա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ