18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ: Կողմերն ընդգծել են, որ նշված հարցերն առավել […]

Ձախողեցինք

Քիչ առաջ ավարտվեց միջազգային երաժշտական մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որը տեղի էր ունենում Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Երկրորդ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 12-ին։ Հայաստանը ներկայացնող Սեւակ Խանաղյանը չհատեղ եզրափակիչը:   

Սա առասպել չէ, այլ իրողություն

Պատմությունը գալիք սերունդների համար շատ հաճախ վեր է հառնում որպես առասպել, որպես անիրական մի եղելություն: Եվ գալիք սերունդները դրվագ առ դրվագ փորձում են առասպելականը զատել իրականից, ճշմարիտը` մտացածին հորինվածքից: Սակայն այն, ինչ 20-րդ դարի վերջին տեղի ունեցավ Հայոց աշխարհի պատմական Արցախ նահանգում, ոչ թե առասպել է, այլ իրական եղելություն: Եղելություն, որտեղ, այնուամենայնիվ, կա հերոսական մի […]

Ցմահ դատապարտյալի երեխաները դիմում են ՀՀ նախագահին

ՀՀ Նախագահի Ա․Սարգսյանին Դիմող՝ «Արմավիր»  ՔԿՀ-ում պատիժ կրող Ստեփան Գրիգորյանի որդին՝ Նորայր Գրիգորյան դուստրը՝ Մարիամ Գրիգորյան Դիմում Հայրս՝ Ստեփան Գրիգորյանը, 1997թ դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի, այնուհետև փոխարինվել է ցմահ ազատազրկման։ Մեզ հասած տեղեկություններով 2018թ-ի մարտի սկզբին նախորդ նախագահ Ս․Սարգսյանի կողմից ներում է շնորհվել Ստեփան Գրիգորյանին, որի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթում սույն թվականի […]

Վիգեն Սարգսյանի ուղերձը. հրաժարական տվեց /տեսանյութ/

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի ուղերձը ԶՈՒ զինծառայողներին Հարգարժա՛ն գեներալներ, սպանե՛ր, քաղաքացիական հատո՛ւկ ծառայողներ, զինվորնե՛ր, վետերաննե՛ր և կուրսանտնե՛ր, Ռազմամարզական վարժարանների սանե՛ր, Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման փառապանծ տոների և պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձի առթիվ: Խոնարհում և երախտագիտություն մեր բոլոր վետերաններին, հաղթանակների համար թանկ գին վճարած մեր բոլոր […]

Իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց արյուն թափելու, ինչի համար շնորհակալություն նաև քաղաքական մեծամասնությանը

Նա, ով այսօր ստանձնեց երկրի ղեկը, մեկ ամիս առաջ տված հարցազրույցում ընդունել էր, որ ինքը հավատացյալ է և որ Քրիստոսին դավանում է որպես Աստծո: Հուսանք, որ երկրի կառավարման իր քայլերում մենք կտեսնենք այդ խոսքերի գործնական կողմը: Իսկ այս պահին բավարարվում եմ գոհությունս հայտնելով, որ այսօրվա իշխանափոխությունը տեղի ունեցավ օրենքի շրջանակներում, առանց արյուն թափելու, ինչի համար […]

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ նշանակվելու կապակցությամբ և լավագույն բարեմաղթանքները Ձեր հետագա պետական գործունեության մեջ: Ձեր նշանակումը, անկասկած, վկայում է այն մասին, որ Ձեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը պահանջված […]

Բակո Սահակյանի շնորհավորանքը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն մայիսի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն Փաշինյան, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հուսով եմ, որ Ձեր կողմից ձևավորված կառավարությունը կշարունակի անել հնարավորը հայոց […]

Եթե որոշ հարցերին անհրաժեշտ են օպերատիվ լուծումներ, որոնց համար պետք է վարչապետի միջամտությունը, ապա դա կարվի առանց հետաձգման. Փաշինյանը՝ Պ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր ստանձնելով վարչապետի պարտականությունները՝ իր առաջին խնդիրներից մեկն է համարում հանրապետության արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալը: Նորընտիր վարչապետի խոսքով՝ եթե որոշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ