Նոյեմբերի 18-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 17-ի և 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:





































