01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Ստեղծում եք նոր այբուբեն, որով թարգմանում եք մարդու իրավունքների, գենդեր-շմենդերի, եկեղեցին պետությունից անջատ ա, կապույտ մազերն ու տրանսսեքսուալներն էլ ընդունելի են թեմատիկայի մեջ

Քրիստոնեական արժեքների և քարոզչության դեմ պայքարող-տվայտվող-տառապողներին առաջարկում եմ գրել նոր այբուբեն, կամ ավելի ճիշտ՝ ստեղծել նոր այբուբեն, որովհետև Մեսրոպ Մաշտոցը Հայ Եկեղեցու վարդապետ էր. մի տեսակ ոնց որ հոգևոր քարոզչություն ա ստացվում էս այբուբենի ստեղծման պահը։ Հետն էլ, եթե չեմ սխալվում գրերի ստեղծումը նաև քրիստոնեության հայացման նպատակն ուներ։ Չեղավ, այսպես չի կարելի, պետք է ստեղծել լրիվ […]

«Արա, ո՞նց կարաք էդքան արագ հղփանալ» /տեսանյութ/

Պարգեւավճարների, ԼՂ կարգավորման եւ ազգային օրհներգի շուրջ հանրային քննարկումներին զուգահեռ սոցիալական հարթակների քննարկման թիրախում հայտնվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, թե ինչպես է  բանակի օրվա միջոցառումների ժամանակ՝ «Դվին» հյուրանոցից դուրս գալիս թիկնապահը վերարկուն «հագցնում» ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Օգտատերերը հղում են անում հնդկական հեղափոխության խորհրդանիշ Մահաթմա Գանդիին՝  զուգահեռներ անկացնելով, թե Գանդին ոչինչ չէր ուտում, միայն կաթ […]

Երբեք չէի մտածի, որ Սերժին կամ ՀՀԿ-ին փառք պետք է տանք

Երբեք չէի մտածի, որ Սերժին կամ ՀՀԿ-ին փառք պետք է տանք, 21 տարի դրանց դեմ պայքարելուց հետո: Նոր հարկային օրենսգրքով այս ծառայությունները սկսում են բոլ-բոլ հարկվել, առաջվա պարզեցվածի փոխարեն` Մեջբերում հարկային օրենսգրքի նախագծից`  « Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել` 2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժե­­­նե­­րա­կան, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական ծառա­յու­­թյուն­ներ, տեղե­կատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության […]

Սա արդեն ճգնաժամ է. հերթական անգամ փորձում են հայաստանցի ու ղարաբաղցի բաժանում մտցնել. քաղաքագետ

Ինստիտուցիոնալ ծուղակ Ենթադրվում էր, որ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը պետք է քաղաքացիների միջև հանրային ինչ-որ «պայմանագիր» կնքեր, որի միջոցով հանրությունը գար երկրի զարգացման ուղղության շուրջ համաձայնության: Այդ «Համաձայնությունը» պետք է երկրում ստեցծեր «սիրո և հանդուրժողականության» մթնոլորտ, որի արդյունքում ՔՊ-ն պետք է դառնար «ինստիտուցիոնալ» կուսակցություն և մենք բոլորս լծվեինք «Նոր Հայաստան» կառուցելու գործին: Կարծես թե դրանք էին […]

Էհ, Նիկոլ, Նիկոլ կամ կաշին փոխելու նուրբ արվեստը

Հունվարի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եվ՝ կիսադատարկ դահլիճ:  Սա մեր մշակութային կյանքի և քաղաքականության իրական երեսն է. ում հարցնես՝ կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, […]

Չի կարելի վերադարձնել սովետական Հայաստանի օրհներգը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես երաժշտության մասնագետ չեմ, Հերալդիկայի մասնագետ չեմ, չգիտեմ` Արամ Խաչատրյանի օրհներգն ա ավելի օրհներգ, թե Բարսեղ Կանաչյանի «Մեր հայրենիք»-ի մշակումը: Բայց վստահ եմ մի հարցում՝ չի կարելի վերադարձնել սովետական Հայաստանի օրհներգը, եթե դա նույնիսկ լավագույն օրհներգն ա աշխարհում: Պետության օրհներգը երաժշտական մրցույթ չի, որտեղ ընտրվում ա […]

Հիմա ասող կա, ասողը ես եմ. սուպերվարչապետությունը Փաշինյանի «հագո՞վ» է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական կառավարման ներքո, սակայն սա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնելն է։ Վերջինս դեմ է ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալուն. «Ինչ է նշանակում՝ նախարարություն ոստիկանության պարագայում, նշանակում է, որ այդ ուժային կառույցի ղեկավար պետք է նշանակվի  քաղաքական դեմք, սրանից բխում է, […]

Հանրահավաք. կքայլենք ոչ թե «Բաղրամյան 26»-ներ գրավելու, այլ դեպի Եռաբլուր

Ուղղակի անհրաժեշտություն է փետրվարի 26-ին հանրահավաքը, ուր օրակարգում միայն մեկ հարց կլինի` Հայերի դիրքորոշումը տարածքներ հանուն խաղաղության ՀՀՇ-ական թեզի նկատմամբ: Այն հայերը, ովքեր կտրականապես դեմ են նման զիջումների, պարտավոր են մեկընդմիշտ, գոնե մեկ անգամ, իրենց կյանքից մեկ օր, մեկ ժամ տրամադրել և ասել իրենց ոչը այս ազգադավ ծրագրին: Եթե հավատում եք հանրաքվեների արդարությանը, ուրեմն ձեռքներդ […]

Կառավարության անդամները երդվել են բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների երդման արարողությունը: Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ կառավարության անդամների երդման երկրորդ արարողությունն էր: Առաջինը երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ