Անդրանիկ Քոչարյանը կրկնապատկել է կարողությունը. Ժողովուրդ
Հանրության մեջ տարբեր հարցումներով ամենատխրահռչակ պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանը 2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրվել է ԱԺ պատգամավոր, դարձել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Անդրանիկ Քոչարյանը մինչ 2018 թվականի հեղափոխությունը անվտանգության հարցերով փորձագետ է եղել տարբեր կազմակերպություններում։ Սակայն, հարկ է նշել, որ դեռ 1990-ականներից իշխանության տարբեր շարքերում եւս գործունեություն ծավալել է։ […]





































