ՀՀԿ-ին սուտ «ярлык»-ներ մի՛ կպցրեք, թե չէ մենք ստիպված կլինենք ձեր մասին ճշմարտությունն ասել. Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն բնապահպաններ Ինգա Զարաֆյանը եւ Քնարիկ Հովհաննիսյանը: ԹԵՄԱ՝ Ամուլսարի շահագործման հետ կապված ՀՀ վարչապետի հայտարարությունը. Ամուլսարի շահագործման դեպքում բնապահպանական խնդիրներն ու հնարավոր վտանգները. Ամուլսարի շահագործումն ու սպասվող ռիսկերը:
Եթե շարունակ մտային աղոթք ասենք, ու մեր միտքն աղոթքի մեջ լինի, ապա մարմնական խորհուրդները չի կարողանա մեզ վնասել: Բոլոր բառերից, որոնք դու գիտես, ընդամենը հինգ բառ. – Տեր Հիսուս Քրիստոս, ողորմիր մեղավորիս, – կբերեն քեզ ապաշխարություն, սեր և փրկություն. «Եւ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետեւ երկնքի տակ չկա մարդկանց տրված այլ անուն, որով կարելի […]
Նոր գեներալներ են վկայություն տալու, Երկրապահի անդամներ, օլիգարխներ և նրանց թիկնապահներ, «պատահական անցորդներ», քննիչներ ու դատախազներ և այլն: Գործը կարող է ժամանակագրական տարածում ունենալ ու իր մեջ ներառել նաև 1996-ի դեպքերը` որպես նախապատճառ ու դրա համար օրենքի սրամիտ մեկնաբանություններ են արվելու ու քննվելու են նաև այդ դեպքերին նախորդող ելույթները ու դրանց մեջ առերևույթ առկա քրեական […]
«Սա քաղաքական հետապնդում է, և սա արվում է տվյալ դեպքում մի մարդու նկատմամբ, որը և Ղարաբաղում, և Հայաստանում… Եթե նախկին նախագահի նկատմամբ նման չարաշահումներ կարող են թույլատրել… Դատախազության համար, ես մի բան եմ հասկանում, օրենքը ոնց որ պլաստիլին լինի. ոնց ուզես, մեկնաբանես, թեկուզ օրենսդրական նախաձեռնության իրավունք ընդհանրապես չունեն։ Հիմա սա է վիճակը։ Իմ տպավորությամբ՝ սա […]
«Գնամ ձեզի համար մի ֆուռ աղբ բերեմ: Բրյուսելից ))) #խնդալու_եք_տղերք»: Գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարեց, որ ունեն փաստեր, որոնք հիմք են տալիս կասկածելու դատավոր Դանիբեկյանի անաչառության վրա, սակայն չեն կարող ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, քանի որ հենց նրա նախագահութամբ պետք է քննարկվի Քոչարյանի խափանման միջոցի […]
Այս պահին ամենակարևորն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխվի, և նա ազատության մեջ լինի, մնացածը՝ դատավորության ընթացքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում դատարանում հայտարարեց Սեյրան Օհանյանը: Ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին, Օհանյանը նշեց, որ ինքը դա չի ընդունում, այն անհիմն է: Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել […]
ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի մարզամշակութային կենտրոնի 1-ին հարկից 246.6 քառ.մետր և 9-րդ հարկից 529.4 քառ.մետր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության կհանձնվի «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին՝ նոր ռեստորանային համալիր հիմնելու նպատակով: Վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 000 000 […]
«Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը լրագրողներին ներկայացրել է զինված ուժերում առկա խնդիրները, որդեկորույս մայրերի վրդովմունքը: Նրա խոսքով եթե կառավարությունը չարձագանքի և չբավարարի իրենց առաջարկը, ապա իրենք պատրաստվում են դիմել ցույցերի, անգամ հացադուլի: Հիշեցնենք, երեք հասարակական կազմակերպություններ առաջարկում են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհվածների աջակցության չափորոշիչները տարածել նաև զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների նկատմամբ՝ զոհված և […]
























