04 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է. Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մտահոգություն ունի գեներալ Մանվել Գրիգորյանի  կարգավիճակի հետ կապված։ «Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է», – լրագրողների հետ զրուցյում ասաց Դավիթ Տոնոյանը։ Պաշտպանության նախարարը նշեց, որ Մանվել Գրիգորյանի վիճակը մտահոգում է ոչ միայն իրեն, այլև՝ բոլոր երկրապահներին։

Ծանր հանցագործությունների դեպքում լրագրողը պարտավո՞ր է բացահայտել աղբյուրը

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրագրողների կողմից աղբյուրը բացահայտելու հարցին:  ««Հայելիի» և «Արմլուրի» շուրջ հետաքրքիր զարգացում է սպասվում։ Մեր օրենքը պաշտպանում է լրագրողական աղբյուրը։ Այսինքն, եթե, օրինակ, լրագրողը գրում է, որ, ըստ մեր աղբյուրների, Այսինչ Այնինչյանի կինը Մարսից է, լրագրողը կարող է գաղտնի պահել իր աղբյուրը և ոչ մի ճնշման […]

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե  Աճեմյանը: ԹԵՄԱ՝  ներքաղաքական օրակարգ. նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը. հայաստանյան և արցախյան քաղաքական զարգացումները:

Սասուն Միքայելյանը Վանեցյան-Փաշինյան «փոխհրաձգության» մասին

Ամբողջ հանրապետության տարածքով զորահավաքին երկրապահից մասնակցել է 6540մարդ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: «Աստված մի արասցե, բայց եթե ոտնձգություն լինի, 7000 մարդ կկանգնի մեր զինվորի կողքին առաջնագծում, իսկ դա մեծ ուժ է»,-ասաց նա: Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին, Սասուն Միքայելյանն ասաց. «Արթուր […]

«Պապ թագավորի ժամանակներին անընդհատ հղում անելը ինձ համար մնում է անհասկանալի». Արտակ Զաքարյան

ՀՀԿ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պապ Թագավորը Պապը լինելով հակասական պատմական դեմք և կառավարելով ընդամենը 4 տարի, նրան կարելի է համարել հայոց պատմության լավագույն թագավորներից մեկը: Պապ թագավորի ժամանակներին անընդհատ հղում անելը ինձ համար մնում է անհասկանալի: Այս համեմատության մասին Նիկոլ Փաշինյանը […]

Հայկ Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Բջնի գյուղի Ամառանոցային թաղամասում գտնվող, իրեն պատկանող […]

Կատարվել է ողբերգություն. Սերժ Սարգսյանը ցավակցել է Հայկ Հարությունյանի ընտանիքին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին` ՀՀ իրավապահ համակարգում երկար տարիներ տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած և համակարգում իր վաստակն ունեցող ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ողբերգական և անժամանակ մահվան կապակցությամբ: «Ինչպիսին էլ լինեն քննության արդյունքում պարզվելիք մահվան դեպքի հանգամանքները, կատարվել է ողբերգություն, և Ձեր ընտանիքը անդառնալի ու ցավալի կորուստ է ունեցել: […]

Նոր Հայաստանի պերճանքն ու թշվառությունը. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մերօրյա չստացված հեղափոխականները ամբողջ ծավալով վայելում են իշխանության բարիքները, քանի որ իրենց գիտակցական կյանքում երբեք չէին էլ կարող երազել, որ կունենան այդպիսի հնարավորություն։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը, իմ և ձեր հաշվին, իրեն թույլ է տվել վարձել 350.000 դոլարանոց մասնավոր ինքնաթիռ՝ ՀՀ […]

Օդերեւութաբանները կանխատեսում են

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-27-ը, 28-ի գիշերը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`  15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ