07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ծանր հանցագործությունների դեպքում լրագրողը պարտավո՞ր է բացահայտել աղբյուրը

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրագրողների կողմից աղբյուրը բացահայտելու հարցին: 

««Հայելիի» և «Արմլուրի» շուրջ հետաքրքիր զարգացում է սպասվում։ Մեր օրենքը պաշտպանում է լրագրողական աղբյուրը։ Այսինքն, եթե, օրինակ, լրագրողը գրում է, որ, ըստ մեր աղբյուրների, Այսինչ Այնինչյանի կինը Մարսից է, լրագրողը կարող է գաղտնի պահել իր աղբյուրը և ոչ մի ճնշման չենթարկվել։ Բացառությամբ ծանր հանցագործությունների հետ կապված բացահայտումների։

Նախկին ոստիկանապետի ինքնասպանության հետ կապված հրապարակման վերաբերյալ կարող են պահանջել բացահայտել աղբյուրը։ Եվ կա´մ լրագրողը դա կանի, ինչը արդեն հետաքրքիր է, կա´մ կպատժվի, ինչը նույնպես զարմանահրաշ է։ Լրագրողը մի տարբերակ ունի` պահանջել փակ դատական լսումներ, որտեղ աղբյուրը կբացահայտվի սահմանափակ մարդկանց առջև»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ