13 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Արարատ Միրզոյանը շտապում է տեղեկացնել

ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը գրում է. «Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ Իմ քայլը խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղեցի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության»։ Ավելի վաղ հայտնվել էր, որ «Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին:        

Կրակոցներ Վանաձորում. կա վիրավոր

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Շորի շուկա»-ի մուտքի մոտ մի քաղաքացի կրակոցներ է արձակել Գևորգ Սահակյանի ուղղությամբ: Վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են կրակոցի և արնանման հետքեր: Դեպքի […]

Զարդարի՛ր ինձ, Տե՛ր, Քո մեծ երկյուղով

Զարդարի՛ր ինձ, Տե՛ր, Քո մեծ երկյուղով և դարձրու անառակությունից դեպի արդարություն, աղտեղությունից՝ սրբություն, ծուլությունից՝ զգաստություն, ժուժկալությամբ գնալու քո ուղիղ ճանապարհով, քավիր մեղքերս Քո ողորմությամբ և միացրու ինձ Քո սուրբերին, որպեսզի նրանց հետ փառաբանեմ անոխակալ մարդասիրությունդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն Ս.Եփրեմ Ասորի

Թեժ կրքեր եկեղեցու եւ Սամվել Կարապետյանի լուսանկարի շուրջ: Հատուկ մշակված խայծը կուլ են տալիս և ակամա էլ ավելի բորբոքում կրքերը

Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդմ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եկեղեցու դեմ արշավի հերթական քայլին լրջմիտ ու բանիմաց մարդկանց անհամարժեք արձագանքը խիստ տարակուսելի է: Հարգելիներս, ավանդույթի ուժով եկեղեցապատկան կառույցներում (վարչական շենքեր, կրթական ու մշակութային հաստատություններ և այլն), ի նշան երախտիքի, փակցրել են բարերարների նկարները. նկատի ունեցեք, խոսքը Եկեղեցիների մասին չէ: Ովքեր եղել են […]

«Ազատություն» ռադիոկայանը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի. Մեդիա պաշտպան

«Հարգելի բարեկամներ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ներկայացնում է «Ազատություն ռադիոկայան» լրատվամիջոցի վերջին շրջանի գործունեության վերլուծության նախնական տարբերակը», տեղեկացնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը: «Շնորհակալ կլինեմ, եթե կարողանամ նպաստել շահագրգիռ քննարկման, որի արդյունքում կարող ենք ստանալ վերջնական վերլուծական ամփոփագիր։ Օգտվելով այն հանգամանքից, որ այժմ գտնվում եմ Միացյալ Նահանգներում, կփորձեմ այդ ամփոփագրի անգլերեն տարբերակը հասցնել ոլորտի […]

Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ 2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված