10 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Պատերազմը օրեցօր մոտենում է մեր դարպասներին

Ռուսաստանի «Վալդայ» ակումբում Ալիևի ունեցած ելույթն ու դրանում առկա հռետորաբանությունը խտացված արտահայտում է Հայաստանի իշխանությունների Արցախի հակամարտության կարգավորման ոլորտում որդեգրած դիրքորոշումը, իսկ ավելի ճիշտ՝ այդ դիրքորոշման բացակայությունը։ Առանձնապես մտահոգիչ է, որ այդպիսի հռետորաբանություն կիրառվում է Ռուսաստանում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ներկայությամբ։ Բազմաթիվ անգամ հրապարակային զգուշացրել եմ Փաշինյանին առանձնահատուկ զգույշ և շրջահայաց լինել Արցախի հարցում, հատկապես […]

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի աշակերտների հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի աշակերտների հիշատակության օրը տոնում է Վարագա Խաչին հաջորդող շաբաթ օրը: Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72 աշակերտ, որոնց Տերն ուղարկեց Բարի Լուրը քարոզելու բոլոր ազգերին: Ցավոք, Ավետարանում նշված չեն բոլոր աշակերտների անունները: Ավետարաններում «աշակերտ» բառն ընդհանրապես գործածվում է Քրիստոսի բոլոր հետևորդների համար:   Հիսուս […]

Քանի կան ուսուցիչները` կա նաև ազգը, երկիրն ու հասարակությունը

Ամեն տարի սկսած՝ 1994 թվականի հոկտեմբերի 5-ից Հայաստանում նշվում է ուսուցչի օրը: Տոնի գլխավոր առաքելությունը ուսուցիչներին աջակցելն է, համոզվելը, որ ուսուցիչները կարողանում են բավարարել ապագա սերնդի պահանջները։ Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation […]

Հոկտեմբերի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը  11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը ԹԵՄԱ՝  Եվրասիա հիմնադրամի կողմից ֆինանսավորված  «Ազգային հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները ՀՀ միջնակարգ դպրոցներում դասավանդվող հայ գրականության դասագրքերում» հետազոտության  քաղաքական  դրդապատճառները. վտանգներն ու հետևանքները. ի՞նչ է թաքնված նշյալ հետազոտությունում: Հոկտեմբերի 7-ին՝ ժամը՝ 12:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի  Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:  ԹԵՄԱ՝   փաստաբանը […]

Ահա կատարյալ սերը

Հայր Ագաֆոնը, իր ժամանակվա վանականների մեջ ամենափորձառուն էր և բոլորից առավել միայնակեցության և լռակյացության գնահատողը: Այս սքանչելի այրը, մի անգամ գալով շուկա, որպեսզի վաճառի իր ձեռքի աշխատանքները տոնավաճառում, գտավ հիվանդ պառկած մի ուխտավորի, նրա համար տուն վարձեց և մնաց նրա հետ՝ աշխատելով իր ձեռքերով և ստացվածքը ծախսելով նրա վրա: Ծառայեց նրան վեց ամիս, մինչև որ […]

… Մի պահ դադա՜ր առեք սովորական կյանքից, աղոթքով ու խոնարհումով ճանապարհենք մեր եղբորն ու զավակին. Տավուշի թեմի առաջնորդ

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նվիրված օրերս Տավուշում զոհված զինծառայողի հիշատակին: «Մեր Մուշեղը» խորագրով գրառման մեջ Բագրատ եպիսկոպոսը գրում է. «Սիրելիներ, Հայաստանում՝ Տավուշ աշխարհում զինվոր է զոհվել… Մի պահ դադա՜ր առեք… Այդ փամփուշտը որ խլել է մեր Թագավոր եղբոր կյանքը, մտել է նաև յուրաքանչյուրիս տուն […]

Երեք օրում Հայաստանի տարածքում ունենք 1 զոհ և 3 վիրավոր: Ի՞նչ արձագանք կա իշխանությունների կողմից

Հորինված թեմաների և պոպուլիստական էժանագին օրակարգի ներքո իշխանությունը լիովին կորցրել է իրականության զգացողությունը։ Այս մասին գրել է նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը մասնավորապես նշելով. «Երեք օրում Հայաստանի տարածքում ունենք 1 զոհ և 3 վիրավոր: Ի՞նչ արձագանք կա իշխանությունների կողմից: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում և ձեռնարկվու՞մ են արդյոք: Ասելու բան չկա՞ սեփական հանրությանը, զինված ուժերին, համանախագահներին, գործընկեր […]

Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ