Շիրակի պետական համալսարանի ուսանողները միացել են Երևանում դասադուլ հայտարարած ուսանողներին
Շիրակի պետական համալսարանի ուսանողները միացել են Երևանում դասադուլ հայտարարած եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին։ «Փաստինֆո» – ի հետ զրույցում այս մասին ասաց ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանը։ «Սոցիալական գիտությունների եւ իրավունքի ու բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել եւ հեռացել բուհից ի աջակցություն Երևանի ուսանողների արդարացի պահանջի։ […]





































