Օրինագծերը տապալվում են պատգամավորների գործուղումների պատճառով. Ժողովուրդ
օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատգամավորական մասսայական գործուղումների պատճառով նույնիսկ օրինագծերի քվեարկություններ են տապալվում: Օրերս պատգամավորների բացակայության պատճառով չընդունվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը, որով ԱԺ նախագահին հնարավորություն կտրվեր մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: Գործուղված պատգամավորները նույնիսկ իրենց քվեարկության մասին գրավոր տեղեկություն չէին թողել: Նոյեմբերի 12-ից մեկնարկած նստաշրջանն անցնում է գրեթե դատարկ դահլիճում: Նոյեմբերի 11-16-ը Վաշինգթոն […]





































