07 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

«Ահա եւ վերջ. Հանրային հեռուստաընկերության հետ իմ 13-ամյա ճանապարհը ավարտվեց». Աբրահամ Գասպարյան

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ահա և վերջ․ Հանրային հեռուստաընկերության հետ իմ 13-ամյա ճանապարհը ավարտվեց։ Երեկ հանձնեցի աշխատանքից ազատման դիմումը, այսօր հրաժեշտ տվեցի գործընկերներիս։ Մասնագիտական, աշխատանքային ու անձնական մոտեցումների սկզբունքային հակասություններն անհնարին դարձրեցին աշխատանքային համագոյակցությունը։ Ինձ համար կա մե՛կ մեծ վերնագիր՝ ազգային ու պետական արժեքներ․ հենց այդ վերնագրի ներքո է […]

Մանվել Գրիգորյանը հազիվ է խոսում, շնչում է խողովակներով /տեսանյութ/

Հրապարակը տեղեկացնում է, որ Մանվել Գրիգորյանին քիչ առաջ բերեցին դատարան, որտեղ քննվում է նրա կալանքի հարցը: Գրիգորյանը հազիվ է խոսում, շնչում է խողովակներով, գամված է սայլակին, նրան ուղեկցում են շտապօգնության բժիշկներ: Գրիգորյանի համախոհները նրան դիմավորեցին ծափերով և «առողջություն գեներալին» կոչերով:

«Էդ ֆիդայիններն են, որ թուրքի մաման լացցրին… ինձ էլ մի օր դրա համար կդատեք». Սասուն Միքայելյանը հունից դուրս եկավ

ԱԺ քառօրյայում քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից  խորհրդարան բերված ծրագիրը,որով առաջարկվում է լրացում կատարել Հարկային օրենսգրքում և բարերարներին հնարավորություն տալ՝ ռազմական նպատակով ռազմական նշանակության տեխնիկայի ներմուծման գործընթացը դյուրացնելու համար: «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը նկատեց, թե պետք է հաշվի առնել, որ եկել են այնպիսի ժամանակներ, որ պետք է ձերբազատվենք «նյու-ֆիդայականությունից»: Աղազարյանի այս դիտարկումը դուր […]

Լավ բաներ չեմ ասելու, լավ է չասեմ. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին

Դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանy նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որին միացան պաշտպանական խմբի մյուս անդամները։ Դատավորը հետաքրրքվեց՝ պրն. Քոչարյանը միանո՞ւմ է պաշտպանների միջնորդությանը։ «Կասկածո՞ւմ եք», – արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը։ Արդյոք Ռոբերտ Քոչարյանը ցանկանո՞ւմ է որևէ բան ավելացնել դատավորի հաջորդ հարցին , պատասխանը շեշտակի էր. «Լավ բաներ չեմ ասելու, լավ […]

Ի՞նչ է նշանակում պետական մակարդակով այլասերում քարոզել /տեսանյութ/

Գրականագետ Դավիթ Գասպարյանը վրդովված է պետական մակարդակով այլասերության քարոզի, հայագիտության դեմ սկսված արշավի կառավարական գործողություններից. «Ի՞նչ է նշանակում սեռը փոխած մեկի մասին ֆիլմ նկարահանել, տրամադրել 20 միլիոն, ընդ որում նա արդեն ՀՀ քաղաքացի չէ: Ես նման մարդկանց հետ խնդիր չունեմ, բայց պետական մակարդակով քարոզչություն, հովանավորություն, օրինակելի նմուշ համարե՞լ: Սա արդեն անընդունելի է: 20 միլիոնի հետ […]

Եթե ինչ-որ մեկը ՀՀԿ-ին պոպուլիստ է անվանում, ուրեմն չգիտի՝ ինչ է նշանակում այդ բառը

Նոյեմբերի 8-10-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպած «Պոպուլիզմը եւ ավանդական քաղաքականությունը․ մարտահրավերներ եւ լուծումներ» աշխատաժողովը, որն իրականացվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ։ Միջոցառմանը մասնակցել եւ բացման խոսքով հանդես է եկել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Միջոցառումը, նկատենք, ֆինանսավորվել է գերմանական հիմնադրամի կողմից, որը գործում է Գերմանիայի կառավարող կուսակցության հովանու ներքո։ Ակնհայտ է, որ […]

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի հայտարարությանը

  Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած հայտարարությանն այն մասին, թե առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության հնարավոր չէ ձևակերպել որևէ պայմանավորվածություն։Այս մասին հայտնում է Trend.az-ը։  «Իհարկե, Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքը անքակտելի մասն է Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման առաջարկվող որևէ պլանի»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված