07 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2300 կրակոց

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում նոյեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 210 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Կապ չունի՝ որ ամսին ես գնում Սևան, եթե լողալ չգիտես․ Արմեն Աշոտյան․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ «Երկրում քաղաքական դիսկուրսի էժանագին նշաձողի եւ մեզ ամեն գնով Ազգային ժողով չթողնելու պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ բացառիկ կոմունիկացիայի տարբերակ է մնացել հետեւյալ ձեւաչափը: Ինքը մեզ անդրադառնում է իր թերթի անանուն, բայց իր կողմից հեղինակված որոշ խմբագրականներով, իսկ մենք արձագանքում ենք նման հոդվածների միջոցով: Անցյալ շաբաթ Փաշինյանի ուշադրության կենտրոնում Արցախյան հիմնահարցի կարգավորմանը վերաբերող […]

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրը

«Ս. Անդրեաս առաքյալը, մինչ Հիսուս Քրիստոսին հետևելը, նախապես եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտը: Այս մասին տեղեկացնում է qahana.am-ը: Նա Պետրոս առաքյալի եղբայրն ու արհեստակիցն էր: Փրկչի համբարձումից և Ս. Հոգու էջքից հետո Անդրեաս առաքյալը քարոզել է Հյուսիսային Հունաստանում և սկյութների երկրում: Նահատակվել է Պատրաս քաղաքում: Ս. Փիլիպպոս առաքյալը Հրեաստանի Բեթսայիդայից էր, Պետրոս առաքյալի հայրենակիցը: Հավանաբար […]

Արդյո՞ք 2020-ի բյուջեն 2050-ի մեր երազանքներին հասնելու առաջին տարվա անհրաժեշտ քայլերի համար է. Թևան Պողոսյան

«Հեռանում եք իրարից. ամեն հաջորդ օր ավելի շատ. հիմա արդեն հեռվից իրար բան ասելու համար միայն գոռում եք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա, մասնվորապես, նշել է. «Հեռվից միայն կարելի է գոռալ։ Հետո էլ ոչ մի կերպ չեք լսի իրար։ Հետո կլինի ամեն ինչ, բայց ոչ […]

Թալանած երկրում 55 միլիոնանոց ինքնաթիռը չպետք է առաջնահերթ ծախս լիներ․ Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը գրում է․ «Լիդերը հույսի վաճառական է» – Նապոլեոն Բոնապարտի այս միտքը թերեւս շատերին է հայտնի, քանի որ այն Բոնապարտի ամենամեջբերվող մտքերից է։Ըստ որոշ աղբյուրների՝ այն գրի է առնվել քարտեզագետ Էմանուել Լաս Կազի կողմից, ում բախտ էր վիճակվել հանդիպել Նապոլեոնին՝ վերջինիս՝ Սուրբ Հեղինե աքսորված լինելու ժամանակահատվածում եւ գրի առնել նրա մտքերը՝ «Սուրբ Հեղինե կղզու […]

Վաղը իր փաստաբանները հայտարարելու են, որ մի՞թե դա առողջ մարդու պահվածք է․ Արգիշտի Կիվիրյան

Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ոնց հասկանում եմ, ԱԱԾ-ին սատանա բռնելու հանձնարարականը Նիկոլին պետք է, որ հիմիկվանից ստեղծի հոգեբուժարանով քրեական պատասխանատվությունից խուսափելու հիմքեր։ Վաղը իր փաստաբանները կանգնելու են ու հայտարարեն, որ մի՞թե դա առողջ մարդու պահվածք է եղել, պարզ է չէ, որ մարդը առողջական լուրջ խնդիրներ է ունեցել։ Այդ նույն հիմքով նշված հանձնարարությունը […]

Ոչ թե ընդդեմ, այլ` հանուն. «Վերնատան» առաքելությունը․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Ընդդիմադիր ուժերի համախմբումը, որի մասին տեւական ժամանակ խոսվում է, որին անհամբերությամբ սպասում էր մեր հասարակության` Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ, մեղմ ասած, «անհասկանալի» զարգացումներով, պետական ինստիտուտների «թավշյա կազմալուծման» հեռանկարով, ընդհանրապես երկրի ապագայով մտահոգ քաղաքականապես ակտիվ հատվածը, կարծես՝ միս ու արյուն է ստանում` ի դեմս «Վերնատուն» քաղաքական-հասարակական ակումբի շուրջ ծավալվող կոնսոլիդացիոն գործընթացների։ Դա այն հարթակն է, որտեղ կարող են […]

Դատավորներին «պատվավոր թոշակի» ուղարկելու տարբերակն էլ չի աշխատի․ Փաստ

«Ներկայիս իշխանություններն այդպես էլ չեն կարողանում մարսել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ ՍԴ-ն պահպանում է իր անկախ կարգավիճակը, իսկ դատավորներն էլ մտադիր չեն հրաժարական տալ և հեռանալ։  ՍԴ անդամների և մասնավորապես Հրայր Թովմասյանի վրա գործադրված ճնշումներն էլ արդյունք չեն տալիս, քանի որ հանրային տարբեր շրջանակներ իշխանություններին մեղադրում են, որ նրանց կողմից անկախ դատական […]

Հաջողությունների կողքին դեռ ահռելի գործ կա անելու․ Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝  «Քանի որ այսօր ՀՀ կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել հանրային ծառայությունների թվայնացման թեմայով՝ ասեմ, որ շատ կարևոր ուղղություն է պետական գործառույթների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու համար, և հաջողությունների կողքին դեռ ահռելի գործ կա անելու: Ես ի սկզբանե մեծ ուշադրություն եմ դարձրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործառույթների […]

Երբ երկրի ղեկավարը քաղաքականությամբ չի զբաղվում․ Հրապարակ

«Նախաբանի կարգով ասեմ, որ ԱԺ-ում Փաշինյանի այս վերջին «փայլուն» ելույթից հետո բոլոր թերթերն ու կայքերը շատ արագ խմբագրեցին նրա խոսքում տեղ գտած մի բառ, որը, ես կասեի, ամենալավ բնութագրիչն էր ՀՀ վարչապետի այդ օրվա հոգեվիճակի: Խոսքը «պառկացնել» բառի մասին է: Փաշինյանը «պառկացնել» չասաց. այլ՝ «պառկցնել», «կպառկցնենք»… էական է տարբերությունը, թե՝ ոչ: Կարծում եմ՝ էական է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ