Կառավարությունում այդ առումով միասնական տեսակետ չկա, ես ինքս այդ կապակցությամբ ձևավորված տեսակետ չունեմ. վարչապետը` առողջապահական ապահովագրության նոր հարկատեսակի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով անդրադառնալ համապարփակ բժշկական հայեցակարգին, որով նախատեսվում է առողջապահական հարկատեսակի ներդրումը` վեց տոկոսի չափով: Նա վարչապետից հետաքրքրվեց, թե արդյունավետ է համարում հայեցակարգով առաջարկված մոդելը, երբ չբավարարող ֆինանսավորման ամբողջ բեռը դրվելու է աշխատող մարդկանց վրա […]





































