«Օլիգարխ» և «օլիգարխիա» նշանակում ա քչերի իշխանություն, ՀՀ-ում քչերի իշխանություն այլևս չկա. Նիկոլ Փաշինյան
2019թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողները հայտարարագրել են 764.5 մլրդ դրամ հարկ, ինչը 2018թ.-ի նույն ժամանակահավտվածի համեմատ ավելի է 90.7 մլրդ դրամով կամ 13 տոկոսով, ամփոփիչ ասուլիսի ժամանակ 100 փաստ նոր Հայաստանի մասին ներկայացնելիս՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ 2017թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի չափը կազմել է185.5 մլրդ դրամ […]





































