02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

«Արժանապատիվ ապրելու պայքար». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արժանապատիվ ապրելու պայքար Հարգելի հայրենակիցներ, ավարտվեց ՍԴ նախագահի տան խուզարկությունը եւ պաշտպանը քիչ առաջ հայտնեց, որ ինչ-որ փաստաթղթեր էին փնտրում, որ չգտան։ Սա, իմիջիայլոց, իսկ ավելի գլոբալ, ուշադիր լինենք, չեք զգո՞ւմ, որ վերջին տասն օրվա ընթացքում իրադարձությունները եւ «սցենարները» այնքան արագ են փոխվում, ինչպես […]

Այսօր մեր պետության իրավակարգը պահող միակ սյունը մնացել է Սահմանադրական Դատարանը

Այսօր մեր պետության իրավակարգը պահող միակ սյունը մնացել է Սահմանադրական Դատարանը, բոլոր ինստիտուտները ապազգային իշխանությունը վարկաբեկել և կազմաքանդման պրոցեսի մեջ է դրել: Եվ քանի որ բացառապես ՍԴ-ի լիազորությունների շրջանակում է քննարկել և ուժը կորցրած ճանաչել օրենքը կամ նորմատիվ իրավական ակտը, եթե այն հակասահմանադրական է, ուստի իշխանությունը բոլոր օրենքները շրջանցելով, ռեպրեսիվ մեթոդներով, ամեն գնով փորձում է […]

Ատելություն տարածող խմբի գործությունն առնվազն հաճելի է անձամբ Նիկոլ Փաշինյանին․ Մեդիա պաշտպան

Antifake.am կայքի հետաքննությունը պարզել և հանրայնացրել է մարդկանց, ովքեր Youtube հարթակում պատրաստել և տարածել են բացահայտ սուտ, կեղծիք և զրպարտություն պարունակող տեսանյութեր: Այդ տեսանյութերը անվանարկում և բացահայտ զրպարտում են Հայաստանի իշխանություններին ոչ հաճո քաղաքական գործիչների, նրանց ընտանիքի անդամների, առանց որևէ փաստ ու փաստարկի խեղաթյուրված ու թշնամանք սերմանող քարոզչություն են իրականացնում մի շարք արտասահմանյան երկրների ղեկավարների […]

«Քաղաքական և հանրային նոր իրողությունների պայմաններում մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության բարեփոխումների օրակարգը և տեսլականը: Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը թեմայի առնչությամբ նշել է. «Ընդհանրապես ոստիկանության բարեփոխումները մեր կառավարության ձևավորման առաջին օրից եղել են մեր օրակարգում և սա, կարծում եմ, մեր ընթացիկ կարևորագույն հարցերից է: Պետք է արձանագրել, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած […]

Հենրի-Հայկ Զաքարեանը հրազենից վիրավորվել է գլխի շրջանում. վիճակը ծայրահեղ ծանր է. Սահակ Օհանյան

Արցախում վիրավորված զինծառայողներից Հենրի-Հայկ Զաքարեանի վիրահատությունն անցել է բարեհաջող, սակայն վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը: «Մոտ 1.5 ժամ առաջ վիրահատությունն ավարտվել է, այն անցել է բարեհաջող: Մեր վիրավոր Հենրի-Հայկ Զաքարեանը հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում: Ներկայում վիրավորը դեռ գտնվում […]

Եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, ապա կդիմեն ահաբեկչության․ «հեղափոխության պահապանները» սպառնում են

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մելքոնյանը գրում է. «Ահաբեկիչ-մարդասպան սորոսական ծռաշեղվածները, սորոսի առևանգիչ անպատիժ մնացած Ռեստարտ խմբի անդամները քիչ էին, հիմա էլ վերջերս ստեղծվեց՝ երդումով, սպառնալից ելույթներով համեմված, «քյալլագյոզների» « հեղափոխության պահապաններ» կոչվող կազմակերպությունը: Իրենց «հեղափոխության պահապաններ» հռչակած երիտասարդները «Նոյան Տապան» մամուլի ակումբում կազմակերպված հարցազրույցի ընթացքում հայտարարել են, որ եթե երբևիցե հանկարծ Նիկոլ […]

«Տեղի ունեցածն աննախադեպ խայտառակություն է». Արթուր Վանեցյանի պաշտպանները սթափվելու կոչ են անում

Երեկ՝ 2020 թվականի հունվարի 23-ին, ժամը 14.30-ին ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով հանրայնացվեց տեղեկությունն այն մասին, որ մենք հանդիսանում ենք ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները: Մասնավորապես հրապարակային կարգով ներկայացրեցինք armtimes.com կայքում 12.01.2020թ. հրապարակված հոդվածում ներկայացված ստահոդ տեղեկությունները հերքելու պահանջը: Կարճ ժամանակ անց փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» սկսվեցին: Այդ փոստը, որը […]

Հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը․ Վազգեն Մանուկյան

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը, Անկախի հետ զրույցում մեկնաբանելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղ ունեցող իրադարձությունները, ասաց․ «Ես հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը։ Այդ երկրում կլիներ արդարություն, օրինականություն, և այդ երկիրը կունենար ապագա»։  

Կադրային ջարդ

Այսօր ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում, տեղեկացնում է shamshyan.com-ը։ Արման Սարգսյանի հրամանով՝ Ռաֆայել Պողոսյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից՝ ուղարկվելով ոստիկանության կադրերի ռեզերվ։  ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Արթուր Շմավոնյանը նշանակվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ։  Արման Սարգսյանի մեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ