29 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ամոթ. հայագիտությունը դարձավ ոչ պարտադիր: 90.000 դրամանոց պաշտոնին կառչած մնալու համար վաճառեցին

ԵՊՀ ղեկավարությանը ԱՄՈ՛Թ Փետրվարի 21-ին, ճակատագրի բերմամբ՝ Մայրենի լեզվի օրը, Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը քվեարկեց, որ հայագիտական առարկաները (հայոց լեզու, պատմություն, գրականություն) գերակա չեն կարող լինել, այսինքն թե պարտադիր չեն կարող լինել։ Եվ դա այն դեպքում, երբ ռուսերենն ու անգլերենը պարտադիր են։ ․․․ ցանկանում ենք բոլորին հիշեցնել՝ ՀՀ Լեզվի մասին օրենքի հոդված 1.1.-ում, բացատրելով «պետական […]

Կորոնավիրուսի տարածումը մարտահրավեր է բոլոր երկրների համար. Հայաստանը շատ սերտ աշխատելու է Չինաստանի եւ Իրանի հետ. ԱԳՆ

Կորոնավիրուսի տարածումը մարտահրավեր է բոլոր երկրների համար, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նկատեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Համագործակցային միջոցով գտնել ճանապարհները՝ վերահսկելու իրավիճակը, որպեսզի կանխարգելել ու հաղթահարել այս վարակը, մեզ համար կարևորագույն մոտեցում է», – ասաց ԱԳ նախարարը։ Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը շատ սերտ աշխատելու է եւ Չինաստանի, եւ Իրանի հետ։  

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք, հույս ունեմ՝ չենք ունենա. վարչապետը ներկայացրել է քայլերի հաջորդականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում ամփոփել է կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի արդյունքները. «Հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով որոշվեց. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: Որեւէ սահմանափակում չկիրառել […]

Բոլորիդ սպասելու եմ 4-րդ Մասիվի դատարանի դիմաց. #ԵսՆախագահիԿողքինԵմ

Հարգելի ընկերներ և գործընկերներ Սույն թվականի փետրվարի 25-ին տեղի է ունենալու ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի դատավարությունը: Ժամը 14:00-ին բոլորիդ սպասելու եմ 4-րդ Մասիվի դատարանի դիմաց: Կոչ եմ անում բոլորիդ ներկա լինել, որպեսզի միասին սատարենք թուրքին ծնկի բերողին, Արցախն ազատագրողին, մեր պապերի վրեժը լուծողին և նույնիսկ այսօր էլ, իր մարտական ընկերների հետ, Հայաստանի և Արցախի […]

Միշտ չէ, որ ցանցառությունը տեղին է: Դուք Մյունխենից հետո Փաշինյանին մենակ թողեցիք

Ստեփանակերտից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հումորային լուսանկար է հրապարակել՝ իր, փոխվարչապետ Ավինյանի և տարածքային կառավարման նախարար՝ Ս. Պապիկյանի մասնակցությամբ՝ «Եկել ենք Արցախ, փնտրում ենք Հակոբ Արշակյանին» մակագրությամբ։ Ամբողջ խնդիրն այն է, որ Դուք գնացել եք Արցախ՝ երկու երկրների անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնկացելու։ Նիստը կայանում է բանակում արձանագրվող ողբերգությունների ֆոնին։ Մի բան, որից ողջ հասարակությունը […]

Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան․ Վեհափառի ուղերձը

Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին երկրորդ կաթողիկոսը ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթով։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, խոկման ու ներհայեցողության առանձնակի ժամանակամիջոց է։ Այս օրերին մեր ներաշխարհը պայծառանում ու զորանում է սուրբգրային ընթերցումներով, հոգեշահ պատգամներով, որ փոխանցում են Մեծ Պահքի կիրակիների խորհուրդները։  Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր […]

Ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. վիրավոր ունենք

Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված