24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կհիշե՞ք, մի տխրահռչակ քարոզիչ հայտարարեց, որ Հայաստանում օրենքի ուժով պիտի 18 տարեկանը լրանալուն պես բոլոր աղջիկներին զրկեն կուսությունից

Արթուր Դանիելյանը գրում է․

«Կհիշե՞ք, մի քանի ամիս առաջ մի տխրահռչակ քարոզիչ հայտարարեց, որ Հայաստանում օրենքի ուժով պիտի 18 տարեկանը լրանալուն պես բոլոր աղջիկներին զրկեն կուսությունից: Սույն անձն իր հրապարակային տխրահռչակությունը ձեռք էր բերել, երբ Ստամբուլյան կոնվենցիայի գովազդման նախնական փուլում հորինում էր կանանց հանդեպ բռնության մասին հեքիաթներ և դրանք հանրությանն էր հրամցնում որպես իրական դեպքեր: Դե Կոնվենցիան էլ կոչված է, իբր թե, պայքարել այդ բռնության դեպքերի դեմ, այն փաստը, որ բուն բռնությունը հորինված է և, որ ուրիշ ոչ մի երկրում կոնվենցիայի ընդունումը չի հանգեցրել բռնության դեպքերի նվազեցմանը, այլ հակառակ էֆեկտ է ունեցել, այս քարոզչության հովանավորները հաշվի չեն առել:

Հաշվի չառնելն էլ շատ բնական է, քանի որ բուն բռնությունը կամ դրա քանակի նվազեցումը երբեք օրակարգում չի էլ եղել: Օրակարգում ավանդական սոցիալական օղակների քայքայումն է, տվյալ դեպքում ընտանիքի ինստիտուտի: Ըստ այդմ, ընտրվել է շատ հարմար մի քարոզիչ, ով իր կենսագրությամբ առավել հարմար է ընտանիքի գաղափարը «գարլախելու» համար: Կեղծիք տարածելու վրա բռնվելը հովանավորներին հազվադեպ է հետաքրքրում: Կա նպատակ, կա բյուջե, ուրեմն պետք է անշեղորեն հետևել «մեթոդիչկային»: Ինչ էական է, որ ՀՀ Ոստիկանությունը հաստատել է այդ ամենի կեղծ լինելու փաստը:

Հիշյալ «մեթոդիչկայի» քայլերից մեկը «բռնության» քարոզիչներին հերոսացնելն է, ըստ այդմ, ԱՄՆ պետդեպը հիշյալ տխրահռչակին անվանել է տարվա 12 ամենախիզախ կանանցից մեկը: Որտև պետդեպի համար ոչ թե արկերի տակ Արցախյան շարժումը ղեկավարած Ժաննա Գալստյան է խիզախ, այլ բռնության մասին կեղծ նամակներ հրապարակող ու շատ կասկածելի կենսագրություն ունեցող մեկը:

Ըստ նույն «մեթոդիչկայի» սույն քարոզիչը շուտով կհանդիպի իր ադրբեջանցի «կոլեգայի», այդ 12-ից ևս մեկի` Շահլա Հումբատովայի հետ ու կքննարկի երկու երկրների կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի շրջանակներում ադրբեջանցի «փախստականների» Արցախ «վերադարձնելու» անհրաժեշտությունը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը թող պատրաստվի նրան, որ իրենց այդ «հերոսուհին» է դառնալու իրենց դեմքը ՀՀ-ում` դրանից բխող բոլոր «հուզիչ» հետևանքներով հանդերձ:

Հ.Գ. այս ամենում ցինիզմի գագաթնակետը կայանում է նրանում, որ ԱՄՆ պետդեպն իր կայքում պնդում է, որ սույն անձը հանդիսանում է «մտավոր զարգացման հետ խնդիր ունեցող երեխաների սատարող»: Էս վերջի մեջբերումը լավ հիշեք ու տեսեք` ինչ ա շուտով լինելու»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ