25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Մեր հայտարարությունների հաջորդ օրը իրականությունը մեզ կարող է բերել ուրիշ հայտարարության. հայհոյեք մեզ, օգտվեք ձեր իրավունքներից. Նիկոլ Փաշինյան

Մարտին մենք հայտարարեցինք, որ արտակարգ դրության ընթացքում կոմունալ վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու, ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երբ մենք այդ հայտարարությունը արեցինք, հույս ունեինք, որ իրավիճակը կզարգանա այնպես, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի, բայց ամեն ինչ այդպես չգնաց, հետևաբար, զարգացավ մի իրավիճակ, որ այդ հայտարարության արդյունքում ոչ միայն սկսեցին չվճարել նրանք, […]

Վարչապետն ապրում է իր գծած իրականության մեջ. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում իրավիճակի օբյեկտիվ գնահատական հնարավոր է, եթե այն հիմնվի երեք առկա գործոնների վրա. ա/ Իշխանություն, բ/ Հասարակություն, գ/ Վիրուս Սրանք են Հայաստանի մոտակա ապագայի կանխատեսման բանալիները։ Իշխանություն Որոշումների կայացման լեգիտիմ իրավունքը իշխանությանն է, քայլերի և գործողությունների լծակներն իշխանության ձեռքին են։ Նրանից շատ բան է կախված։ Փորձենք հասկանալ իշխանության «ֆեյսը»։ Վարչապետն ակնհայտորեն դուրս է մնում ընդհանուր […]

Անորոշութան աստիճանը մեծ է․ իրական ՀՆԱ-ն կնվազի 2 տոկոսով․ Ջանջուղազյան

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով կառավարությունը «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծ է մշակել։ «Համաճարակի ազդեցություն պատճառով գործընկեր երկրներում և միություններում տնտեսական աճը դանդաղում է, համաշխարհային տնտեսության անկում է կանխատեսվում, որից ՀՀ տնտեսությունն անհաղորդ չի կարող մնալ», – նախագծի զեկուցման ժամանակ ԱԺ արտահերթ նիստում ասաց ֆինանսների նախարար […]

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան ԲԿ

ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ ապրիլի 28-ի  առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։ Հետազոտության արդյունքներով որոշում կկայացվի հետագա բուժման բնույթի վերաբերյալ։

Կառավարության միջոցառումները սխալ են հաշվարկված. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապրիլի 27-ից Հայաստանում սկսեցին բնական գազի և էլեկտրաէներգիայի անջատումներ իրականացնել կոմունալ վճարները ժամանակին չիրականացրած բաժանորդների համար, և առաջիկա օրերին դա դառնալու է մարդկանց համար առավել ցավոտ խնդիրներից մեկը։ Մինչև համավարակով պայմանավորված ճգնաժամը, Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի վճարումների կարգապահությունը մշտապես բավական բարձր է եղել, մարդիկ […]

Հայաստանում կորոնավիրուսի 59 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1867 է, մահվան դեպքերինը՝ 30

Ապրիլի 28-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1867-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 866 քաղաքացի, փաստացի բուժվում է 971-ը:   Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 մարդ։

«Տարաբնույթ միաբջիջ «խմորիչներին» կդրդեմ ոտքի տակ չընկնել». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փեխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ տեղեկություն հրապարակեցի այն մասին, որ Եվրոպական Միության մակրոֆինանսական աջակցության ծրագրով բաշխվել է մոտ 3 մլրդ € եւ Հայաստանն այս ծրագրով որեւէ աջակցություն չի ստացել։ Գրառմանս հետեւած իշխանական եւ մերձիշխանական շրջանակների բուռն ու ցավոտ արձագանքը վկայեց այն մասին, որ հերթական անգամ հարվածս հասել […]

«Փաշինյանի ֆազն ու նոլը խփել է․ նրա տարիների շանտաժը Սերժ Սարգսյանը զրոյացրեց»․ Էդուարդ Շարմազանով

Հարցազրույց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ – Պարոն Շարմազանով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով Ապրիլի 24-ի միջոցառումների մասին՝ ասաց․ «Մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը և, այո՛, հակադրեցինք այդ ընկալումն այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ ատկատային ընկալումներ. ժամանակին ոմանք չեն խորշել ազգային միջոցառումների տակ որոշակի ատկատներ ապահովել։ Ազգային-ազգային ասելով՝ […]

Իշխանությունը ԵՊՀ ռեկտորի հարմար թեկնածու չի գտնում․ «Հրապարակ»

«ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որը պետք է մարտի 23-ին ռեկտոր ընտրեր անորոշ ժամանակով հետաձգվել է։ Առերեւույթ՝ պատճառը արտակարգ դրությունն է։ Ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանն ասում է․ «Քանի որ արտակարգ դրության պատճառով հավաքները արգելված են»։ Սակայն լուրեր կան, որ ընտրությունը որոշել են հետաձգել մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր։ Նախ, որովհետեւ իշխանությունը հարմար թեկնածու չի գտնում, եւ մի խանգարող հանգամանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ