«Бьет значит любит տեղին չէ հայ-ռուսական հարաբերություններում». Արմեն Աշոտյան
«Հրապարակի» հարցազրույցը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանի հետ
-Պարոն Աշոտյան, մայիսի 9-ին գրել էիք՝ կտրեմ ձեր արտաքին քաղաքանության թաթիկները։ Այդքան կարևո՞ր էր Պուտինի և վարչապետի հարացազրույցը։
– Հայ-ռուսական հարաբերություններում առաջացել են կնճիռներ, դրանք խորանում են Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու առաջին իսկ օրվանից։ Մոսկվայում կար մտահոգություն և անվստահություն Նիկոլ Փաշինյանի անձի և իր շուրջ հավաքվածների նկատմամբ։ Եվ այս երկու տարիները, անկախ նրանից, թե Փաշինյանն ինչ ռևերանսեր ու ջանքեր գործադրեց, որպեսզի շահի Մոսկվայի սիրտը՝ Սիրիա Սահմանադրությունը ոտնահարելով զորք ուղարկեց, ամեն անգամ տասն անգամ ասում է спасибо, կապ չունի՝ միևնույն է՝ Մոսկվայում մնացել է նստվածք ու անվստահություն։ Մենք առաջին իսկ օրվանից խոսում ենք, որ կան կնճռներ, Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ ոճով հրապարակներից հայտարարում էր, որ հայ -ռուսական հարաբերություններն անխադեպ են, փայլուն, երբեք նման բարձր մակարդակի չեն եղել։ Բայց պոպուլիզմը կործանարար է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ։ Եվ հատկապես՝ արտաքին քաղաքականության մեջ, որտեղ պողոսներ չկան, բոլորը բավականին հմուտ և հասկացող պրոֆեսիոնալներ են։ Եվ երկար թաքցնել պրոբլեմն արկղում չէր ստացվելու և ակնհայտ էր, որ մի օր հորդելու էր հանրային դաշտ՝ հենց իշխանավորների շուրթերով, ինչի մասին խոսեց արտգործնախարարը՝ խոստովանելով, որ հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ։ Իհարկե՝ իր բացատրությունը ծիծաղ է առաջացնելում, երբ մի կողմից հասկանալով իր քաղաքական պատասխանատվությունը ընդունել՝ այդ փաստը, մյուս կողմից սվաղեց՝ ասելով, որ խնդիրների բացակայությունը պետք է լուրջ խնդիր դիտարկել: Որովհետև եթե «бьет значит любит» տեղին է հայ-ռուսական ասացվածքը տեղին է, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է էլ ավելի շուտ հեռանա։ Իմ գրառումն այդ համատեքստում էր, դա իրավիճակային արձանագրում չէր, այլ գոյության ողջ ընթացքում հասունացած պրոբլեմների կծիկի դիտարկում։ Մայիսի 9-ը պարզապես շատ ճչացող օրինակ էր, քանզի զարուհուրելի էր, որ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակն էր, որում շուրջ 300 հազար հայորդի է զոհվել և շուրջ 600 հազար հայորդի է մասնակցել, բազում Խորհրդային Միության հերոսներ, 5 մարշալներ և ադմիալներ ու այս ամենի համատեքստում, մենք՝ հայերս, որ լինելով փոքրաքանակ, ամենամեծ ավանդն ունենք, և չկար Հայաստանի առաջին դեմքի ու Պուտինի միջև տոնական հարցազրույց։ Եվ արարողակարգային տեսակետից հեռագրային շնորհավորանքները հարիր չէին ոչ այդ օրվա խորհրդի, ոչ մեր ժողովուրների, այդ թվում՝ մարտադաշտում կոփված բարեկամությանը, ոչ էլ հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնութագրիչներին։
Ես մանրամասն վերլուծել եմ կառավարության հաշվետվությունը արտաքին քաղաքական բլոկով․ ինչ է խոստացել կառավարությունը և ինչ արել։ Եվ այստեղ որևէ ուղղությունով ոչ միայն առաջընթաց չկա, այև ակնհայտ ձախողումներ կան մի շարք ուղղություններով, որտեղ անզեն աչքով երևում է, որ այ կառավարությունը չի կատարում անգամ իր խոստումները․ ռուսական, եվրասիական, ՀԱՊԿ, ԱՄՆ, չինական, իրանական ուղղություններ։ Այս կառավարությունը չի կարող ունենալ արտաքին քաղաքական ձեռբերում, եթե վարչապետն անցած տարվա դեսպանահավաքին ելույթ է ունենում դեսպանների առջև և ասում, որ ՀՀ արտաքին քաղաքականության այցեքարտը պետք է լինի ժողովրդավարությունը։ Ինչպես կասեր ղեկավարս՝ յա իրո՞ք։ Ո՞ւմ վրա եք կարողացել այսքան ժամանակվա մեջ ծախել Ձեր, իբր գոյություն ունեցող ժողովրդավարությունը։ Դիցուք կա։
-Լավրովի հայտարարության մասով Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինչ-որ պետք է բանակցվում է։ Դուք մեկ անգամ չէ, որ ակնարկել եք, որ Լավրովի հայտարարությոնը միակը չի լինելու, սակայն արևմտյան համանախագահությունը դեռ լռում է։
-Այս ոճի պատասխանը, կներեք, բայց եթե ինքը այդպես է խոսում ժողովրդի ու քաղաքական ուժերի հետ, գլուխը պատով է տվել, որ ինչ ուզի, կարող է բանակցել։ Հիշեցնեմ, որ ինքը չի ստացել բանակցային մանդատ, ինքը 2 տարի ժխտում էր, որ կայինյ բանակցություններ։ Բայց այդ պահին ընդունեց, որ կան բանակցություններ։ Իսկ Լավրովի հայտարարոթյունը սառը ցնցուղ էր թե՛ Փաշինյանի, թե՛ Զոհրաբ Մնացականյանի համար, որոնք անգամ 11-րդ փորձից չկարողացան հերքել կամ համարժեք արձագանքել։ Այն ճամարտականությունները, որ արեց ԱԺ-ում, վկայում են այն մասին, որ մենք ունենք վարչապետ, որը խուսափում է անգամ դիվանագիտական առճակատումներից։ Լավրովը ստել է, ասա, որ ստել է, եթե ճիշտ է, ասա՝ ինչու ես մեզ խաբել։ Ակնհայտ է, որ Լավրովը չի ստել, Լավրովը մերկացրել է այն, ինչ նա երկար ժամանակ թաքցնում էր մեզանից։ Մենք զգում էինք, որ ինչ-որ մի բան է կատարվում է։ Եվ երբ «փազլը» հավաքվում է, ռեստրոսպեկտիվ ևս համոզվում ես, որ բանակցությունները ընթանում են։ Համանախահագահները երևի հոգնել են այս քաղաքական շիզոֆրենիայից, երբ մի բան է ասվում ներսում և մի բան՝ ներսում և որոշեցին արագացնել՝ մեզ համար բացահայտելով, թե ինչ է կատարվում։Թեպետ ԱԺ որոշ ուժեր փորձեցին փրկել վարչապետի իմիջը, ասելով, որ չէ, համոզված են, որ չկան բանակցություններ։ Այդ ուժերին և ԼՀԿ-ին ուզում եմ ասել, որ ունեն քաղաքաաշկան տեսակետի իրավունքը, բայց հաշվի առեք, որ այդ հայտարություններից հետո դուք այլևս համամասնորեն պատասխանատու եք ղարաբաղյան հարցում այս իշխանությունների կողմից վարվող քաղաքականության համար։ Եվ այո, Լավրովի հայտարարությունը միակը չի լինելու, որովհետև նա չէր կարող ասել մի բան, որը ՄԽ ֆորմատում առնվազն չէր ընկալվի։ Իսկ մենք ստացա՞նք հակառակ պնդումներ Ֆրանսիայից կամ ԱՄՆ-ից։ Ակնհայտ է, որ այս դեպքում լռութութը վկայում է այն մասին, որ Լավրովը չի ասել իր տեսակետը որպես ՌԴ արտգործնախարար։ Երկրորդը՝ ես ունեմ տեղեկություններ, որ Եվրոպական խորհրդարանում հիմա սեղանին դրված է մի զեկույցի նախագիծ, որը կոչվում է «Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ», որտեղ, ի տարբերություն նախորդ տարիների, բացառապես շեշտված է Ալգ անդամ երկրների տարածքային ամբողջականությունն՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Ես հիմա, ահազանգում եմ, որ աղջիկներ և տղաներ, պարգևավճարներ ըմբոշխնող և ընդդիմադիրների վրա մատ թափ տվող կիսագրագետ պատգամավորական կորպուս, ասեմ ձեզ հիմա, եթե չգիտեք, որ Բրյուսելում դրված է այդ զեկույցի նախագիծը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անուշ Դաշտենց
hraparak.am