07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՌՈ պետի պաշտոնակատարը «հաթաթա» է տվել բաժնի պետերին․ «Ժողովուրդ»

Շուրջ 2,5 ամիս է, ինչ Ալեքսանդր Աղաջանյանը Ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է եւ նրա նշանակումից մինչ օրս ՌՈ-ում ներքին խմորումները չեն դադարում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ռազմական ոստիկանությունում կան նախկին իշխանությունների հետ բարեկամական կապ ունեցող տարբեր ստորաբաժանումների պետեր, որոնք, ըստ էության, չեն հաշտվել Ալեքսանդր Աղաջանյանի նշանակման հետ եւ դեռ ավելին, վերջինս նրանց աշխատանքից ևս գոհ չի եղել:

Արդյունքում, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, Ալեքսանդր Աղաջանյանն իր մոտ է կանչել նրանց եւ «հաթաթա» տվել՝ եթե աշխատեք նորմալ, կմնաք ՌՈ-ում, չեք աշխատի՝ ազատման դիմում կգրեք: Ավելին, այդ աշխատակիցները դիմել են իշխանության ներսում իրենց ծանոթներին, որ օգնեն զսպել Աղաջանյանին, սակայն նրանց բացատրել են, որ իրավիճակ է փոխվել եւ պետք է գնան ու գլուխները կախ աշխատեն:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանին, ինչին ի պատասխան վերջինս հայտնեց. «Պարոն Աղաջանյանն ընդամենը ասել է՝ եթե կթերանան՝ կարժանանան համապատասխան գնահատանքի, այսինքն կիրականացվի տույժ, կիրակակացվի ծառայողական քննություն, թե ինչու են թերացել»: Հավելելնք, որ ՌՈ պետ Ալեքսան Աղաջանյանին ԺՊ պարտականությունները կատարելուն մնացել է 3,5 ամիս եւ հայտնի չէ, թե արդյոք նա կնշանակվի պետ, թե ոչ»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ