Ռոբերտ Բազիկյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանն ազատվել է աշխատանքից, համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը։ Բազիկյանը արձակվել է նաև ծառայությունից:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանն ազատվել է աշխատանքից, համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը։ Բազիկյանը արձակվել է նաև ծառայությունից:
Վիրավորների մասով ՊՆ և ԱԱԾ տարածած տեղեկություններում հակասություններ չկան, լրագրողներին հետ հանդիպմանն ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Թվերի մեջ իրական հակասություն չկա։ 36 դեպք ընդհանրապես է եղել, որոնց մեծ մասը ոտքի վրա է եղել, միջամտության կարիք էլ չի եղել, զինվորներն արագ վերադարձել են շարք։ 20 զինծառայողի է բուժօգնություն ցույց տրվել։ Վիճակագրությունը սա է, պարզապես քննչական […]
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը խիստ անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայի կապակցությամբ: «Այս հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի շրջանակներում եւ դրանց հիմնարար սկզբունքներով: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել հրադադարի ռեժիմը եւ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հետագա զոհերից խուսափելու համար, հատկապես խաղաղ բնակչության շրջանում», – ասված է ԵԺԿ հայտարարության մեջ:
Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 34 001 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 442-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 22 492 (+561) մարդ, այս պահին բուժվում է 10 692 (-140): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 817 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 620 (+13), այլ պատճառներով՝ 197 (+8): Մեկ օրում մահացել է 21 մարդ: Մահվան դեպքերի […]
Կոչ եմ անում եւ հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Կոչում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այս կիրակի՝ հուլիսի 19-ին Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է: Վարդավառին սպասում ենք բոլորս: Այն ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որը միշտ յուրահատուկ խանդավառությամբ ենք տոնում՝ […]
Ինչո՞ւ ես փախչում պայքարից։ Պայքարը չէ՞, որ քեզ Հիսուսի զինվորն է դարձնում։ Պայքարի մեջ չէ՞, որ Հիսուսի զորակցությունն ես վայելում։ Պայքարը չէ՞, որ հաղթող անունն է քեզ շնորհում։ Պայքարը չէ՞ ապացույցը, որ դու սիրում ես Հիսուսին։ Պայքարը չէ՞, որ ցույց է տալիս, թե որքան լուրջ ու վճռական ես տրամադրված երկնքի արքայության նկատմամբ… Տեր Նշան քահանա […]
Խաղաղ բնակչությանը հրետակոծող Ադրբեջանին եւ վերջինիս աջակից Թուրքիային չդատապարտելը նույնն է, թե ոչինչ չասել եւ որեւէ գործուն քայլ չձեռնարկել տարածաշրջանի առանց այն էլ փխրուն խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Հայտարարությունում ասվում է. «Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի զինուժի կողմից սանձազերծված սադրիչ գործողությունների մաշտաբներն արդեն որերորդ օրն […]
Այս շաբաթ Տավուշի սահմանագծում ընթացող մարտական գործողություններում իրենց լավագույն կողմից դրսեւորեց ՀՀ Բանակային 3-րդ կորպուսը։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սա մեր բանակի լավագույն մարտական ստորաբաժանումներից մեկն է, որը երկար տարիների ընթացքում անառիկ է պահել մեր պետական սահմանը, շարունակաբար ամրապնդել է դիրքերը եւ […]
«Մինչ սահմանին լարված իրավիճակ է, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, առիթից օգտվելով, շարունակում է հրապարակել առարկայական ծրագրերի կրթական չափորոշիչները: Դեռ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից դուրս մղելու վերջիններիս որոշումը հորով-մորով չարած` հիմա էլ հերթը հասել է «Ես և շրջակա աշխարհը» առարկայական ծրագրում «ականներ» տեղադրելուն: Մասնագետների գնահատմամբ` ծրագրի բովանդակությունը բավական խնդրահարույց է, որոշ առումով նաև վտանգավոր առողջ սերունդ […]
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Հիմա ազգային համախմբման պահն է, հիմա ամեն ինչ մի կողմ դրած հանուն հայրենիքի գործելու պահն է։ Ցավոք, պահի կարևորությունը և լրջությունը շարունակում են չընկալել որոշ իշխանական ու իշխանամերձ շրջանակներ, որոնց պահվածքին ու կեցվածքին անպայման կանդրադառնանք, բայց իրավիճակի հանդարտեցումից հետո միայն։ Հ Յ Դաշնակցությունն՝ իր աշխարհասփյուռ ամբողջ կազմակերպական կառույցով, […]
























