22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 489 նոր դեպք, մահացել է 16 մարդ

Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 31 392 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 489-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 19 419 (+710) մարդ, այս պահին բուժվում է 11 234 (-147)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 739 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 559 (+13), այլ պատճառներով՝ 180 (+3) Մեկ օրում մահացել է 16 մարդ: Մահվան դեպքերի վերաբերյալ […]

Հ1-ի եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց․ «Մեդիա պաշտպան»

Մեդիա պաշտպանը հայտնում է․  «Հուլիսի 10-ին Պետրոս Ղազարյանի հյուրը փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն էր։ Թեման՝ ՄԻԵԴ որոշումը։ Զրույցը վերածվեց ատելության քարոզի, թիրախում նախկին իշխանության ներկայացուցիչներն էին։ Պետրոս Ղազարյանը, որի գործառույթը հարցեր տալն է, իր տեսակետը ներկայացրեց․ «Մի էդպիսի իրավապաշտպան կա, որը նախկինում երբեք ծպտուն չէր հանում, երբ աղաղակող անարդարություններ էին լինում, […]

Իշխանությունը պատրաստ է ատելությունը ՖԲ-ից տեղափոխել փողոցներ․ Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է․ «Մի պատմություն հիշեցի Վահան Հովհաննիսյանից։ 1996-98-ի դատավարության ժամանակ «Մտավորականների միություն» կազմակերպության կողմից (երջանկահիշատակ Ֆելիքս Սաֆարյան ու լավ մարդ Լևոն Ջավախյան) Վահանի հասարակական պաշտպանն էի և մյուս 2 պաշտպանների՝ Անահիտ Եսայանի ու Հովհաննես Ասրյանի հետ այնպես էինք դասավորել, որ համարյա ամեն օր լինեինք մեկուսարանում։ Շատ էինք զրուցում թե՛ քրեական գործի, […]

Հնարավո՞ր է՝ ատոմակայանն այլևս չաշխատի․ «Հրապարակ»

Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների, ատոմակայանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ռուսական վարկի երկրորդ մասի մերժման ֆոնին հայաստանյան իշխանություններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ: Խնդրո առնչությամբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն հարցում էինք արել՝ Սուրեն Պապիկյանից փորձել էինք ճշտել, թե որքան ժամանակով է կանգնել ատոմակայանը, երբ այն վերանորոգված կլինի, ոմանք պնդում են, որ հնարավոր է ատոմակայանն […]

Տնտեսության իրական հատվածը․ հետաքրքիր ու հակասական տվյալներ․ Politeconomy

Politeconomy.org-ը գրում է․ «Տնտեսության իրական հատվածի մասին պաշտոնական վիճակագրությունը հետաքրքիր ու հակասական տվյալներ է հրապարակել: Մայիս ամսվա համար նշվում է հետևյալը՝ 2019-ի մայիսի համեմատ արդյունաբերությունը կրճատվել է 3.9 տոկոսով: Սակայն 2020 հունվար-մայիսը նախորդ տարվա համեմատ 2.4 տոկոսանոց աճ ունի: Մինչ արդյունաբերության աճի ցուցանիշները դիտարկելը նշենք, որ նույն ժամանակահատվածների հարաբերությամբ շինարարությունը կրճատվել է 23.4 տոկոսով: Սա անսպասելի ցուցանիշ չես համարի: Հիշեցնենք, որ գյուղատնտեսության մասին տվյալներ հրապարակվում […]

Պաշտոնյաների ներգործությամբ ընտանիքիս հանդեպ հարձակման գործը կարճվելու է․ Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ հասած տեղեկություններով որոշ բարձրագույն պաշտոնյաների ներգործությամբ ընտանիքիս հանդեպ կատարված հարձակման քրեական գործը կարճվելու է: Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա խոսք եմ տալի մոտիկից ու շատ ինտիմ ծանոթանալ հարձակման թե կատարողների, թե պատվիրատուների մայրերի, քույրերի և կանանց հետ: Անգամ իմ համբերության բաժակը կարող է լցվել»։

Ինչո՞ւ է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները․ «Ժողովուրդ»

․ «Դեռեւս 2020 թվականի հունիսի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, եւ երեկ՝ հարցումից 30 օր անց, ստանում ենք հարցման պատասխանը, սակայն առանց էական պատասխանների: Նախ նշենք՝ ՀՀ առողջապահության նախարարությունից փորձել էինք պարզել, թե մինչեւ օրս որքան հավելավճար, պարգեւավճար են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացին միացած բուժաշխատողները (բժիշկներ, բուժքույրներ, վարորդներ […]

Ինչպես մի քանի բժշկական դիմակների օգնությամբ «փրկվել». զվարճալի տեսահոլովակ

Դերասան Արա Դեղտրիկյանի դուստրը՝ Մանան Դեղտրիկյանը,  ֆեյսբուքյան իր էջում զվարճալի տեսահոլովակ է տեղադրել: Տեսահոլովակում դերասան  Արա Դեղտրիկյանն իր  մասնակցությամբ ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարում  ինչպես մի քանի  բժշկական դիմակների օգնությամբ «փրկվել»:

Առաջիկայում կարևորագույն հարցերի վերաբերյալ հարցազրույց կունենամ․ Ռոբերտ Քոչարյան

Երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռավար հանդիպում է ունեցել իր ավելի, քան 70 համախոհների և աջակիցների հետ: Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական կայքից։ Հանդիպման աշխարհագրությունն ընդգրկել է Հայաստանը, Արցախը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Կանադան, Ռուսաստանը և այլն: Նախագահ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նրանց, որոնք անցած երկու տարում պայքարել են անարդարության, մեր նորագույն […]

Այս քայլերը մենք դիտարկում ենք կրթության համակարգից ազգային բաղադրիչի դուրս բերման հերթական փորձ․ ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հետևում է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության  հրապարակած «Պետական չափորոշիչների մասին» նախագծի քննարկումներին։  Հարկ է արձանագրել, որ ԿԳՄՍ նախարարությունը մինչև օրս չի հրապարակել ոլորտի ռազմավարությունը, որը թույլ կտար հստակեցնել նախարարության առաջնահերթություններն ու տեսլականը, հասկանալ, թե որոնք են կրթական առաջնահերությունները, ինչպիսի հասարակության և քաղաքացու կերտմանն է միտված վարվող քաղաքականությունը։ Սակայն, առանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված