«ՀՔԾ ավագ քննիչն իր եզրակացությամբ հաստատել է, որ սահմանադրական փոփոխությունների ընդունումն ԱԺ-ի կողմից՝ առանց ՍԴ-ի տված դիրքորոշման, օրինական է». Արծվիկ Մինասյան
Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երեկ հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ հունիսի 30-ին ՀՀ օրենսդիր, գործադիր, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հնարավոր հանցակցության, ենթադրյալ հանցագործության վերաբերյալ։ «Այս հաղորդման մեջ նշվել էր Քրեական օրենսգրքով ամրագրված երեք հոդված, այն է՝ իշխանության յուրացումը, սահմանադրական կարգի տապալումը […]





































