21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Մակունցը ստում է. Էքսկլյուզիվ կադրեր Հայկ Սարգսյանի` Սևանի ափին փարթիից օրվա տարբեր ժամերին. antifake.am

Երեկվանից քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ Սևանա լճի ափին գտնվող «White Shorja» հանգստյան գոտում անցկացված բազմամարդ հավաքույթը: Տարածվել են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես հավաքույթի մասնակիցները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, սոցիալական հեռավորություն, դիմակներ չեն կրում, օգտագործում են նարգիլե: Նշվում էր, որ «փարթիի» կազմակերպիչը հենց […]

«Թվերը շարունակվում են կեղծվել…»․ Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թվերը շարունակվում են կեղծվել… Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2020 առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ տվյալների համաձայն՝ տնտեսական անկումը կազմել է 4.7%, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.5%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.7%-ով, շինարարությունում անկումը կազմել է 23.4%, առևտրի շրջանառությունը կրճատվել է 11.1% -ով, ծառայությունների […]

ԿԳՄՍ նախարարը չհանդիպեց դիմորդներին, Հ1-ի տաղավարում մեղադրեց նախկիններին

Մեդիա պաշտպանը հայտնում է․ «Հանրային հեռուստաընկերության եթերում հուլիսի 27-ին Պետրոս Ղազարյանի հյուրը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էր։ Զրույցը ծավալվեց ընդունելության քննությունների արդյունքների, ԲՈւՀ-եր չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բողոքի ցույցերի, գրականության չափորոշիչների շուրջ։ Պետրոս Ղազարյանն այս անգամ իրեն հատուկ սուր հարցերով աչքի չընկավ, փոխարենը լսում էր և համաձայնվում հյուրի հետ։ Արայիկ Հարությունյանը մեղադրեց նախկիններին, ընդունելության քննությունների […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, մահացել է 10 մարդ

Հայաստանում հուլիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 37 629 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 239-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 27 357 (+692) մարդ, այս պահին բուժվում է 9330-ը (-463): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 942 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 719 (+8), այլ պատճառներով՝ 223 (+2): Մեկ օրում մահացել է 10 մարդ:

Ո՞րն է արցախյան խնդրի լուծման Փաշինյանի հայեցակարգը․ Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «Անցած երկու տարվա ընթացքում այդպես էլ հայտնի չդարձավ, թե ո՞րն է արցախյան խնդրի լուծման Նիկոլ Փաշինյանի հստակ հայեցակարգը: Մի կողմից նա խոսում է, որ «…այս խնդրի լուծումը պիտի բավարարի երեք կողմերին՝ Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին…», մյուս կողմից նա հայտարարում է, որ «… Արցախը Հայաստան է, և վերջ»: Պետք է նշել, որ այս ձևակերպումներն իրականում ոչինչ […]

Դպրոցներում կդասավանդվի «Ես և իմ հայրենիքը» առարկան․ ԿԳՍՄՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է Հանրակրթական «Ես և իմ հայրենիքը» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացների ուսումնառության հայեցակարգ, առարկայական ծրագրերը և ներկայացրել՝ ինչու է «Ես և իմ հայրենիքը» նոր առարկան հայտնվելու դպրոցում։   Այս առարկայի շրջանակում երեխան ճամփորդելու է իր երկրում` սկսելով փոքր հայրենիքից՝ համայնքից, գծելով հենց իր ապրելատեղի քարտեզը, ճանաչելու […]

Վարչապետը ոստիկանապետին ասել է՝ ինչպես ջրից չոր դուրս գալ․ «Հրապարակ»

«Հուլիսի 24-ին «Ծիրանի» ռեստորանային համալիրում բազմամարդ խնջույք կազմակերպելու համար ՀՀ ոստիկանապետը ոչ միայն չի պատժվի, այլեւ երեկ վարչապետի հետ հայրենի Իջեւանում մեծ խնջույքի է մասնակցել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր մանկության ընկեր, ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ ծննդավայրում նշել են Վարդավառը, Իջեւանում այն ավելի ուշ են նշում, ապա միասին օրը շարունակել են Ենոքավանում։  Ողջ […]

Արայիկ Հարությունյանի բակն ուժեղ հսկողության տակ է․ Հովհաննես Հարությունյան

Հովհաննես Հարությունյանը գրում է․ «Ծիծաղելի ես պրն. նախարար? Ինչ մեղքս թաքցնեմ, այնպես է ստացվել, որ ես և Արայիկ Հարությունյանը ապրում ենք նույն տարածքում։ Քիչ առաջ տանից դուրս եկա և ճանապարհին ինչ տեսնեմ??? Արայիկ Հարությունյանենց բակը հսկում էին այնքան ոստիկաններ, ինչքան անհրաժեշտ է օրինակ ամբողջ քաղաքում նորմալ կարանտին վերահսկելու համար։ Բան չեմ ասում, հասկանում եմ` կրկին […]

Նիկոլ Փաշինյանն այնքան վախեցած է, որ մինչ օրս չի հրապարակվել տեսանյութը․ Մալյան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը  հայտրարություն է տարածել,՝ անդրադառնալով Արթուր Դանիելյանին առաջադրված մեղադրանքին։ «Սիրելի հետևորդներ, համակիրներ, ինտելեկտուալ մարդիկ, քանի որ իմ ֆեյսբուքյան պրոֆիլը արգելափակված է և ես ժամանակավոր չեմ կարող գրառում կատարել, ասելիքս կձևակերպեմ այստեղ։ Այսօր ՀՔԾ-ն խուլիգանության հոդվածով ապօրինի մեղադրանք առաջադրեց Արթուր Դանիելյանին՝ հայտնի միջադեպի հետ կապված։ Սա բացահայտ և ցինիկ քաղաքական հետապնդում է, հակաիրավական […]

Հայկ Սարգսյանի «փարթին» և ապօրինի լողափը. բացահայտում․ «Ժողովուրդ»

«Սևանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքի թեման, որին ներկա է եղել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, շարունակում է լայնորեն քննադատվել, քանի որ բազմաթիվ մարդիկ առանց դիմակների էին, նարգիլե էին ծխում։ Իհարկե, ինքը՝ Հայկ Սարգսյանը, փարթիի «բացահայտումից» հետո հրապարակավ ներողություն խնդրեց մասնակցելու եւ դիմակ չկրելու համար։ Բայց «Ժողովուրդ» օրաթերթին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ