23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերջ թավշյա պպզոցին. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջ թավշյա պպզոցին

Մի տեղ կարդացի, Նիկոլն ասում է «Վերջ պպզած Հայաստանին» եւ, որ զարմանալի չէ, բայց՝ անդուր է, երբ Հ1-ը վազող տողով արդեն երկու օր էդ նախադասությունը «պպզացնելով» ֆռռացնում եւ պտտում է։
Իբր՝հանճարեղ է, շեֆ ջան, հանճարեղ․․․
Դե, եթե ասում է՝ վերջ, ուրեմն մի բան գիտի, գլխին գալիք վերջը գիտի, զգում է հավանաբար։

Ու ես միանում եմ էդ վերջին եւ ասում եմ, այո, վերջ երկիրս պպզացնել երազող Հայաստանի իշխանությանը եւ վարչապետին, ինչ-որ շատ երկար պպզեցիք։

Քանի դեռ պպզած ես, մի քանի հարց ունեմ։ Ասա, խնդրեմ՝ իսկ դու եւ քո արբանյակները, երբ քայլելով գալիս էիք մայրաքաղաք, էն խարույկների մոտ պպզած բանան էիք ուտում, կամ պերաշկի, էդ էլ՝ վե՞րջ, կամ, երբ եկաք, հասաք ու Փարիզի հրապարակում, փոքրիկ ֆրանսիացու արձանիկի շուրջբոլոր պպզեցիք մի քանի գիշեր, էդ էլ՝ վե՞րջ, կամ թե էն որ պպզել էիք քաղաքի բոլոր խաչմերուկներում «Սանիտեք»-ի աղբարկղների կողքին, «Երեւան» նստարանների շուրջբոլոր, էդ էլ՝ վե՞րջ, կամ, երբ գրոհեցիք ԱԺ-ի շենքը, եկաք եւ ԱԺ այգին ոտնատակ տալով պպզեցիք ծառ ու ծաղկի շվաքում, նստարաններին ու աստիճաններին, էդ էլ՝ վե՞րջ, կամ, երբ հիմա պպզել եք տարբեր ռեստորաններում եւ հնդկական երաժշտության տակ հու-հա, հա-հու եք անում, թաթիկները շարժելով եւ ՝ շատ սինխրոն, էդ էլ՝ վե՞րջ, իսկ կառավարության եւ ԱԺ ծառայողական մեքենաների մեջ պպզած երթեւեկելով գնում-գալիս եք, էդ էլ՝ վե՞րջ․․.

Այո, էս ամեն պպզոցներին՝ վերջ, համաձայն եմ, դե, ասում ես, մի բան գիտես, երեւի․․Թավշյա պպզոցին՝ վերջ․․․
Իսկ հիմա, այս հատվածից՝ ՇԱՏ ՈՒՇԱԴԻՐ

Ա․ Ես ասում եմ ձեզ, այո, Շառլ Ազնավուրի համերգներ վայելած Հայաստանին, եղել է եւ լինելու է, իսկ դուք հեռանալու եք հենց պպզած:

Բ․Այո, Շուշան Պետրոսյանի անուշ ձայնով հիացող Հայաստանին:

Գ․ Այո, մեր Երիտասարդական նվագախմբի Հայաստանին:

Դ․ Մոնսերատ տեսած եւ լսած Հայաստանին ու Արցախին: 

Ե․Այո՝ բոլոր ժամանակներում օպերաներ ներկայացրած եւ Օպերաների սիրահար ու երկրպագու Հայաստանին:

Զ․Այո, Թատերական Հայաստանին:

Է․Այո, միշտ հոտընկայս բոլոր երգիչներին, արտիստներին, դերասաններին, հայաստանյան եւ համաշխարհային մեծություններին ծափահարող Հայաստանին․․.

Հ․Գ․ Լավ է, որ ինքնաքննադատաբար հասկացել ես, որ պպզելը լավ տեղ չի տանում , իսկ հիմա՝ ոտքի կանգնեք եւ ծափահարեք հայ մշակույթին, Հայաստանի բոլոր մշակութային ձեռքբերումներին, բոլոր, ոլորտում, ծափահարեք , որովհետեւ շատ շուտով ձեր պպզացրած եւ անթրաշ Հայաստանում նորից կվերածաղկի մշակույթը, եւ դուք դրա հետ ինչպես նախկինում եւ այսօր, վաղը եւս ոչ մի կապ չեք ունենալու․․․Ձերը՝ դըմփ-հուն է, պպզած․․․

Հ․Գ․ Մեկ տարվա վաղեմություն ունի այս գրառումս, ՖԲ-ն հիշեցրեց, ես էլ ձեզ եմ հիշեցնում․․․»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ