06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Արևմուտքը կների՞ Նիկոլ Փաշինյանին՝ Լուկաշենկոյին շնորհավորելու համար. Արտակ Զաքարյան

Լուկաշենկոն՝ խոսելով Բելոռուսում տեղի ունեցող հետընտրական բալագանից, ըստ էության, անուղակի կերպով բացահայտեց նաև 2008 (չհաջողված) և 2018թթ. հայկական իշխանափոխության (որոշների կարծիքով՝ «հեղափոխության») իրողությունները։ Տեխնոլոգիական նմանությունները չափից դուրս շատ են։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա գրել է. «Հետաքրքիր է, արևմուտքը կների՞ Նիկոլ Փաշինյանին՝ Լուկաշենկոյին շնորհավորելու համար։ Հայաստանում նրանց «մարմնավորող» կերպարներն արդեն չեն թաքցնում դժգոհությունները։

Կարծում եմ, որ պատմաբաններն ապագայում բացահայտվող փաստերի ճնշման ներքո, գալու են այն եզրակացության, որ 2018թ. ապրիլին, Հայաստանի հանդեպ տեղի է ունեցել արտաքին քաղաքական դիվերսիա։ Այն՝ ինչը դեռևս չի հաջողվել իրականացնել Բելոռուսում»։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ