Նիկոլը Հայաստանի ղեկավարի տեղը պահելու է, որովհետև ինքը ժամանակավոր տեղապահ է. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Անիմաստ գործ է Նիկոլին քննադատելն, անիմաստ է նաև քննարկել նրա հեռացման խնդիրն, որովհետև ինքը դասական իմաստով Հայաստանի ղեկավար չէ։ Ղեկավարել, նշանակում է իրագործել ապագայի նախագիծ, այսինքն իրագործել քաղաքական պրոյեկտ։ Նման նախագիծ չկա ու իր մեղքը չէ, որ նման նախագիծ չկա։ Դա Հայաստանի քաղաքական մտքի սնանկության արգասիքն է։ […]





































