12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Տնտեսական ճգնաժամն ու քաղաքապետարանի «կարիքավորների» օգոստոսյան պարգևավճարները

panorama.am-ը գրում է.

«Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը կարծես միայն հասարակ քաղաքացիների համար է, որոնցից շատերը, կորցնելով աշխատանքը, մնացել են սոցիալական աջակցությունների հույսին, դրանք էլ, սակայն, մինչ օրս էլ հասկանալի չդարձավ՝ ում համար են նախատեսված։

Ինչևէ, մինչ քաղաքացիներն իրենց մաշկի վրա ամբոջությամբ զգում են տնտեսական ճգնաժամը, Երևանի քաղաքապետարանը հերթական պարգևավճարներն է բաշխում։

Այսպես, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի՝ օգոստոսի 14-ի 838-Ա կարգադրության համաձայն, քաղաքային բյուջեից քաղաքապետարանի թվով 20 աշխատակիցներ  ընդհանուր  7 մլն դրամի չափով պարգևավճար են ստացել։

550 հազար դրամի չափով պարգևատրվել են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալներ Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը և Երևան քաղաքի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Վերջինս աշխատանքից ազատվելուց մի քանի օր առաջ ևս 1,8 միլիոն դրամի չափով պարգևատրվել էր։  Քաղաքապետի խորհրդական Գարիկ Բարսեղյանը պարգևատրվել է 150 հազար դրամի չափով։ Իսկ քաղաքապետարանի վարչության պետերը և քաղաքապետի օգնականը պարգևատրվել են 300 հազար դրամի չափով։

 Թերևս այս պարգևատրումները ամբողջությամբ համապատասխանում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաև ժողովրդի պատիվն է, որովհետև ժողովրդի, գործատուի պատիվն է նաև, թե ինքն իր ծառային, իր աշխատողին ոնց է վերաբերում.

«Եվ Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք էդ պարգևավճարի կարիքն ունեն, թալանով չեն զբաղված»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ