23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

7 ամիս է՝ աշխատավարձ չենք ստացել․ Մարալիկի ծննդատան աշխատակիցները բողոքում են

Մարալիկի ծննդատան աշխատակիցները բողոքի ակցիա են անում։ Նրանք նշում են, որ  7 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։ Նշում են, որ թեև Առողջապահության նախարարությունը ծննդատունը չլուծարեց, բայց ֆինանսավորվում չի տրամադրում։

«Ամեն երեխայի ծնունդով պետությունը 140 հազար դրամ է տրամադրում, որը բուժհաստատություն չի փոխանցվում: Բացի այդ, տղամարդիկ տանը նստած են, չեն կարողանում մեկնել արտագնա աշխատանքի: Իսկ այդ հարցով պետք է վարչապետը զբաղվի, բայց ինքը տեղում նստած մի հատ չի հետաքրքրվում Մարալիկով: Ինչո՞ւ չի գալիս Մարալիկ, կողքի գյուղերը: 17 գյուղ սպասարկող Մարալիկի ծննդատունը արհեստական պարապուրդի է մատնված, չի ֆինանսավորվում ու մարդիկ ստիպված գնում են ուրիշ բուժհաստատություններ»,- ասում են նրանք։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ