Կառավարությունը կրկին գումար հատկացրեց Տավուշին. Չինարիում ավերված տունը զրոյից կկառուցվի, Ներքին Կարմիրաղբյուրի ավերված տան տեղն էլ պուրակ կհիմնեն
Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց գումար հատկացնել Տավուշի մարզպետարանին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, թե հրետակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերի վնասը վերականգնելու համար, նախնական գնահատականով, անհրաժեշտ է 302 միլիոն 618 հազար դրամ, որից 25 միլիոն դրամը ՀՀ կառավարությունը նախորդ նիստերից մեկի ժամանակ արդեն իսկ տրամադրել է: Նա ասաց, որ նախատեսված 277 միլիոն 618 հազար դրամ գումարն […]





































