17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Կարո՞ղ է վաղն էլ Նիկոլի կամ մեկ այլ պաշտոնյայի խելքին փչի իր էջը հեռացնի։ Հիմա ինչ, պետք է ամեն գրածը սքրինշո՞թ անենք, պահե՞նք»

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան պաշտոնոկան էջի ապաակտիվացման թեմային։

«Առողջապահության նախարարն ապաակտիվացրել է իր անձնական պրոֆիլը ու նաև պաշտոնական էջը Ֆեյսբուքում: Առանց որևէ բացատրության։ Խոսնակն էլ հրաժարվում է մեկնաբանել։

Ու եթե անձնական պրոֆիլը ջնջել-չջնջելն իր գործն է, հարց է առաջանում, թե ինչ իրավունքով է ջնջել պաշտոնական էջը, որի վրա ահռելի ժամանակ ու փող է ծախսված (հիշո՞ւմ եք, որ գովազդում էին), այդ թվում և մեր՝ հարկատուների հաշվին վճարված ժամանակը։

Այդ էջով բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ են արվել, որոնք պետք է հասանելի լինեն հանրությանը։

Կարո՞ղ է վաղն էլ Նիկոլի կամ մեկ այլ պաշտոնյայի խելքին փչի իր էջը հեռացնի։ Հիմա ինչ, պետք է ամեն գրածը սքրինշո՞թ անենք, պահե՞նք։
Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ ինքնասիրահարված չինովնիկներն այդպես էլ մնացել են գիտակցության «զվիզդա Ինստագռամա» մակարդակում»։

Առողջապահության նախարարն ապաակտիվացրել է իր անձնական պրոֆիլը ու նաև պաշտոնական էջը Ֆեյսբուքում: Առանց որևէ բացատրության։…

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ