23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Արսեն Թորոսյանը վերացնում է հետքերը. Արթուր Ղազինյան

Մեկ Հայաստան» կուսակցության Նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արսեն Թորոսյանն ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ ենթադրաբար նոր կորոնավիրուսի վերաբերյալ իր կողմից տրամադրված ապատեղեկատվության հետքերը վերացնելու նպատակով:

Այդ էջում առկա տեղեկատվության մի մեծ բաժին հիմք է դարձել իմ կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման համար, իսկ քրեական գործի հարուցման պարագայում Արսեն Թորոսյանը անխուսափելիորեն ներգրավվելու է որպես մեղադրյալ՝ մարդու կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկությունները թաքցնելու կամ աղավաղելու համար, ինչը հանգեցրել է մահ կամ ծանր հետևանքներ:

Թորոսյանը պետք է գիտակցի, որ ՈՉ ՄԻ ԴԵՍՊԱՆԱՏՈւՆ կամ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆ նրան չի փրկելու քրեական պատասխանատվությունից իսկ փախուստի դեպքում անխուսափելիորեն հայտնաբերվելու և վերադարձվելու է Հայաստան»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ