Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու մասին միջնորդությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մինչ այս դատարանը երեք անգամ մերժել էր Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը: Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի […]





































