14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները. ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից։ Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ: Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը:

Կտրուկ անկում բնակարանային շուկայում․ Ժողովուրդ

Կորոնավիրուսը հետեւանքներ է թողել անշարժ գույքի գների վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում բնակարանների գները զգալի նվազել են: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը օգոստոս ամսին 630 հազար դրամ էր, իսկ հուլիսին 645 հազար դրամ: Այսինքն՝ 15000 դրամով էժանացել է: Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում գնանկումը կազմել է 10 հազար 50 […]

Գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը

Գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը, տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։  

Գարշահոտություն նկուղներում։ Որտե՞ղ պետք է ապաստանեն երեւանցիները տագնապի ազդանշանի ժամանակ․ Ժողովուրդ

Սեպտեմբերի 26-ից ղարաբաղաարդբեջանական սահմանին սկսված պատերազմից և Հայաստանի Կոտայքի մարզում անօդաչու թռչող սարքի խոցումից հետո բոլորը կրկին հիշեցին Երևանում շենքերի նկուղների ոչ բարենպաստ լինելը։ Բանն այն է, որ օդային տագնապի դեպքում խորհուրդ է տրվում թաքնվել ռազմաապաստարաններում, թաքստոցներում, շենքերի նկուղներում, սակայն հատկապես վերջիններս չեն գտնվում պատշաճ վիչակում։ Ընդ որում, այդ հարցն ակտուալ էր դարձել նաև 2016 […]

Վիրավորվել է Վարդան Օնանյանը

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, «Երկիրը՝ երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանը բեկորային վնասվածքներ է ստացել Արցախում: Այս մասին հայտնում է aravot.am-ը:  «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը Aravot.am-ին պատմեց, որ Վարդանը վիրավորվել է  ՀՅԴ «Կամավորական շարժում»  ջոկատների կազմում Արցախի Հանրապետության սահմանների հյուսիսային ուղղությամբ Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը հետ վերցնելու ժամանակ:  

Նախկիններին արգելվել է։ Վերադարձել են Հայաստան․ Հրապարակ

Նախկիններին ուղղված լուտանքները, թե ինչի եք գնացել Արցախ, իր դերը խաղացել է․ նախօրեին Արցախից վերադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Արցախ էր մեկնել հոկտեմբերի 3-ին: Նրա գրասենյակը հաղորդել էր, որ Արցախ գնալու նպատակը «բարդագույն իրավիճակում պատերազմի վարման բոլորի հմտությունները, փորձը, անձնական ջանքերը մեկտեղելն է՝ հանուն հաղթանակի»։ Մեկ օր առաջ էլ երկրորդ նախագահ Ռոբերտ […]

Ապրիլ յան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պատրաստած ամփոփիչ եզրակացության հրապարակումը անժամկետ առկախվեց․ Փաստ

Այս օրերին Արցախ աշխարհն ու ողջ հայությունը գտնվում են պարտադրված պատերազմական դրության մեջ, և շատ բնական է, որ մինչ այդ նախանշված շատ գործողություններ և թեմաներ Հայաստանում մղվել են հետին պլան։ Հասկանալի է, որ նման վիճակ է նաև խորհրդարանում, որտեղ մի քանի հերթական ու արտահերթ նիստերի համար մինչ պատերազմն արդեն նախապատրաստած հարցերի ու նախագծերի զգալի մասի […]

«Չեմ կարա ասեմ ․․․ »․ կրտսեր սերժանտը հրաժարվել է պատասխանել Փաշինյանի կեսգիշերային հարցերին /տեսանյութ/

Օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց զանգահարում եմ առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցում հրամանատարների, զինվորների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում պատմեկ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել: «Զանգել եմ ասել, որ հպարտանում եմ ձեզանով, սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առջեւ: Գիտեմ, որ շատ դժվար է, բայց ուզում եմ ասեմ, որ էն ծառայությունը, որ դուք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ