22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դժվար էր պատկերացնել, որ հայրենական պատերազմի պայմաններում, կարող է այնպիսի ստահակ գտնվել, ում մտքով կանցնի ինչ-որ դավադրության առնչության մեջ մեղադրել ԼՂՀ և ՀՀ նախկին Նախագահին․ Վիկտոր Սողոմոնյան․ Yerevan.Today

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am կայքի դեմ հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազություն և դարձյալ՝ զրպարտության համար։ ԱԺ պատգամավորին պատկանող կայքը փորձել է արատավորել երկրորդ նախագահին՝ հրապարակելով սուտ տեղեկություն և փորձելով մեծ հնչեղություն տալ, այն էլ՝ ռազմական դրության ժամանակ։

Մեկնաբանություն ստանալու համար Yerevan.Today-ը դիմեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։ «Ինչպես գիտեք, այդ հրապարակման վերաբերյալ մենք հանցագործության մասին հաղորդում ենք ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին։ Հուսով եմ, որ այն համապատասխան իրավական գնահատականի կարժանանա և համապատասխան էլ հետևանքներ կունենա այդ կեղծիքի հեղինակների համար։

Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ միայն հիասթափություն ու ափսոսանք հայտնել նման հոդվածի ի հայտ գալու կապակցությամբ։ Դժվար էր պատկերացնել, որ այսօր՝ Արցախում ընթացող հայրենական պատերազմի պայմաններում, կարող է այնպիսի ստահակ գտնվել, ում մտքով կանցնի ինչ-որ դավադրության կամ դավաճանության հետ առնչության մեջ մեղադրել ԼՂՀ և ՀՀ նախկին Նախագահին։ Մարդու, ով գլխավորել է Արցախի Պետական պաշտպանության կոմիտեն»։

Հիշեցնենք, որ զրպարտչական ու արատավորող բնույթի տեղեկություններ հրապարակած կայքը պատկանում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին, ով հանդես է գալիս Ադրբեջանի ռազմավարական օբյեկտները ՀՀ պաշտպանության տակ առնելու կոչերով, ով խուսափել է բանակում ծառայությունից և դրա համար կրել պատիժ։ Նշենք, որ Արման Բաբաջանյանի կայքի դեմ մեկ անգամ չէ, որ դատական հայցեր են ներկայացվել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև տարբեր գործիչների կողմից, քանի որ պատգամավորի լրատվամիջոցը վարկաբեկում ու զրպարտում է շատերին։ Այս կայքի դեմ դատերը սովորաբար հօգուտ հայցվորի են վճռվել։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ