13 Հունիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս. Արայիկ Հարությունյան

Ցեղասպանություն է իրականացվում մի ժողովրդի նկատմամբ, որը իր երկրում ազատ ապրելու իրավունքի պայքար է սկսել 1988-ին,  ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:   Ընդգծելով Թուրքիայի և միջազգային տեռորիզմի մասնակցության հանգամանքը՝ Արցախի նախագահն ասաց. «Ակնկալում ենք քաղաքակրիրթ աշխարհի աջակցությունը ոչ միայն կոչերով ու հայտարարություններով, այլև՝ առարկայական»: Նա նշեց, որ միջազգային տեռորիզմը ներթափանցում է տարածաշրջան: Նրա […]

Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի իր գործընկերների՝ Ջեյհուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ին՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարությանը: Նշվում է, որ կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի մասին պայմանավորվածություններին: news.am

Հարց է, թե ինչպես կպահպանվի հումանիտար զինադադարը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հարց է, թե ինչպես կպահպանվի հումանիտար զինադադարը։ Այս ընթացքում անելիքներ շատ կան, բոլոր ճակատներում։   Տվյալ համատեքստում երկու առաջարկություն ունեմ։   1. ԱԺ-ին առաջարկում եմ Հայաստանի տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություն իրականացնել եւ պատերազմի վերսկսման օրը՝ սեպտեմբերի 27-ը, սահմանել որպես Համազգային միասնության օր։ […]

Հադրութում շրջափակվել ու ոչնչացվում է ադրբեջանական դիվերսիոն խումբը. ՊԲ

Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ, հաղորդում են Պաշտպանության բանակից։ «Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու […]

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը  12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: ԹԵՄԱ՝  Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում:

Այժմ կարեւորը կրակի ամբողջական դադարեցման հասնելն է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մոսկվայում հրադադարի հաստասման պայմանավորվածություն ձեռք բերվեց։   Մի քանի դիտարկում այնուամենայնիվ.   Ռուսաստանը Հարավային Կովկասում ամրագրվում է որպես ամենաազդեցիկ խաղացող։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփովություն չի նախատեսվում, ներառյալ Թուրքիայի հնարավոր համանախագահություն։   Արցախի Հանրապետության մասնակցությունը բանակցություններին եւս նախատեսված չէ։ Նշված չէ զորքերի /ադրբեջանականի մասին […]

Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը. Շուշան Ստեփանյան

ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է», – գրել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի պաշտպանության բանակի […]

Ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ.ՊԲ-ն դիմում է համապատասխան միջոցների

Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան ստեփանյանը: «Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը», – հայտնում է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման: Նշենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ