Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել
Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նախնական տեղեկություններով՝ թթվածնի մատակարարման համակարգն է պայթել: Դեպքի մանրամասները պարզվում են և ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:





































