14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Մեղքը մի բարդեք մեզ վրա: Հայաստանը լիովին հավատարիմ է երեկ ձեռքբերված զինադադարի հաստատման իր պայմանավորվածությանը. Զոհրաբ Մնացականյան

️Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ԲիԲիՍի Նյուզաուր»-ին ԲիԲիՍի. Նախարար Մնացականյան, ինչու՞ հայկական ուժերը խախտեցին զինադադարը: Զոհրաբ Մնացականյան. Մեղքը մի բարդեք մեզ վրա: Հայաստանը լիովին հավատարիմ է երեկ ձեռքբերված զինադադարի հաստատման իր պայմանավորվածությանը: Եթե դուք մեզ եք մեղադրում, ապա ես եմ հարց առաջադրում. տեղում ներդրեք վերիֆիկացիոն մեխանիզմներ, ստիպեք Ադրբեջանին համաձայնվել դրանց և այնուհետև գտեք մեղավորին: Այսպիսով, նրանք […]

Իրանը չի ընդունի մարդկանց գլխատելը կամ քաղաքները և անմեղ մարդկանց թիրախավորելը. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայ զինվորի գլխատման դեպքին։ Հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» պետական գործակալությունը։ ԱԳՆ խոսնակը թվիթերյան իր էջում նշել է, որ Իրանը չի ընդունի մարդկանց գլխատելը կամ քաղաքները և անմեղ մարդկանց թիրախավորելը, ինչպես թաքֆիրականներն են անում: Նա երկու կողմերին էլ հորդորել է հավատարիմ մնալ միջազգային […]

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1234 նոր դեպք, 12 մահ

Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1234 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66 694-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1101 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել։ Հոկտեմբերի 20-ի դրությամբ մահվան […]

ԱՄՆ եւ ԵՄ գործող դեսպանները կդառնան քավության նոխազ եւ Հայաստանում այլեւս անելիք չունեն. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ եւ ԵՄ գործող դեսպանները կդառնան քավության նոխազ եւ Հայաստանում այլեւս անելիք չունեն։ Դեռ մեծ հարց է, այսքանից հետո հատկապես տոտալ որակազրկված եւ բարոյազրկված ԵՄ-ն Հայաստանում որեւէ անելիք ունի՞… ԱՄՆ-ին էլ որոշակիորեն ջրի երեսին դեռ կպահի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակը։ #StopAzerbaijaniAggression #StopErdogan #StopTurkey #StopAliyev»:

Զոհվել է Հայաստանի երիտասարդների հավաքականի ձյուդոիստ Գոռ Սարգսյանը

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Արցախյան ռազմաճակատում քաջաբար զոհվել է Հայաստանի ձյուդոյի երիտասարդների հավաքականի անդամ Գոռ Սարգսյանը: «Ձյուդոյի ֆեդերացիան խորապես ցավակցում է Գոռ Սարգսյանի ընտանիքին և հարազատներին, մաղթում համբերություն։ Հանգչիր խաղաղությամբ հերոս», – ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի. Ստեփանյան

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար», – գրել է Ստեփանյանը:

Գերխնդիրը․ Հրապարակ

Մարդիկ ինքնակազմակերպվում են՝ ով ինչով կարող է, օգնում է ճակատին։ Տպավորություն է, որ ֆիդայական կռիվների ժամանակներն են հետ եկել։ Անգամ զենք կրելու անընդունակ մարդիկ հավաքվում, մեկնում են ռազմի դաշտ։ Բայց սա 19-րդ դարը չէ, ոչ էլ 20-րդը՝ հայրենական պատերազմների ժամանակներն անցել են, որովհետեւ միայն 1914 կամ 1941 թվականին էր հնարավոր եղանով ու բահով, առավելագույնը՝ կալաշնիկով […]

Հավայի պաթոսն ու ինֆորմացիոն հոսքերի սխալ կառավարումը կարող են բերել խուճապային տրամադրությունների աճի

Ինչը անհապաղ պետք ա անել, իմ կարծիքով, հիմա․ Անջատել արխային վիճակը ցանցում ու ցանցից դուրս։ Ամասիայից մինչև Ագարակ բոլորը պետք է հասկանան, որ սա Հայրենական պատերազմ ա՝ պատերազմի հետ եկող բոլոր խնդիրներով։ Հավայի պաթոսն ու ինֆորմացիոն հոսքերի սխալ կառավարումը կարող են բերել խուճապային տրամադրությունների աճի ու ինֆորմացիայի որոնմանը չճշտված կամ թշնամական աղբյուրներից։ Եվրոպացիք, որ իմանան՝ […]

Թուրքական ապրանքների արգելքը ժամանակավոր կլինի․ Ժողովուրդ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության առաջարկով թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը ժամանակավոր է արգելվելու Հայաստանի Հանրապետությունում՝ նախնական վեց ամիս ժամկետով: Այն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020-ի դեկտեմբերի 31-ին: Օրաթերթի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ այս արգելքը տարածվելու է վերջնական սպառման ապրանքների, այսինքն՝ պատրաստի արտադրանքի վրա, որն էլ գնում է վերջնական սպառման: ՀՀ փոխվարչապետը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված