Ո՞վ է Ջո Բայդենը /տեսանյութ/
Երկիրը վտանգվում է, երբ որ ժողովուրդը դառնում է ամբոխ… Ժողովուրդն ու ամբոխը իրար հակառակ բաներ են… Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ թեթևամիտ, ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր ու չար, Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան… Հովհաննես Թումանյան
Հզո՜ր թագավոր, Քրիստոս, Աստված մեր, ապավեն` քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ` նեղության մեջ եղողներին: Դու` որ անօրենների կողմից չարչարվեցիր մեզ համար, ցո՛ւյց տուր քո զորությունը եւ եկ փրկի՛ր մեր ժողովրդին, որ քո արյունով գնեցիր: Թույլ մի՛ տուր, որ չարը գերի մեր զինվորներին` քո արյամբ փրկվածներին, մի՛ թող, որ չարը իր բնակարանը դարձնի նրանց` քո սուրբ […]
Վաղն, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար, «Առաջին» ալիքի եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ վաղը վերջնական պարզ կլինի: Նրա խոսքով՝ Ալիևը շտապել է հայտարարելով, որ Շուշին ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ է: «Հիմա կողմերից ոչ ոք վերահսկողություն չունի», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար, հաղթանակ մեր հերոսներին, ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: «Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների մասին: Քննարկումները կենտրոնացած են […]
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ՛ հայրենակիցներ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է»:
























