Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի մասին /տեսանյութ/
Ես հիմա Ազգային Ժողովում եմ։ Անկախ կուսակցական պատկանելությունից կոչ եմ անում բոլոր պատգամավորներին շտապ գալ խորհրդարան։ Պահանջում եմ, որ վարչապետը նույնպես ներկայանա ԱԺ: Մենք իրավունք չունենք վտանգել մեր պետության ներքին և արտաքին անվտանգությունը։ Էդմոն Մարուքյան
Արցախի Անվտանգության խորհրդաի նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ա՛զգ հայոց, Ժամեր առաջ տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ համատեղ ստորագրել է այլևս բոլորիդ ծանոթ հայտարարություն։ Շտապելով ՀՀ Կառավարություն՝ փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը, սակայն Արցախի Հանրապետության նախագահի համաձայնությամբ հրապարակվեց հայտարարությունը։ Զերծ մնալով հայտարարության տեքստի […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ստորագրել, որի համաձայն. 1.Հայտարարվում է ամբողջական հրադադար և բոլոր տիպի ռազմական գործողությունների ավարտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ նոյեմբերի 10-ից՝ ժամը 01:00-ից: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունն՝ այլևս կոչվող որպես կողմեր, մնում են իրենց կողմից գրավված դիրքերում: 2.Աղդամի շրջանը և […]
Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: […]
Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում […]
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հողերի հանձնման մի խայտառակ փաստաթուղթ, որը պարզապես աղետալի է Հայաստանի համար։ Փաստաթուղթ, որը կոտրելու է պետության ողնաշարը, զրոյացնելու է մեր ժողովրդի 30 տարվա սխրանքներն ու ձեռքբերումները։ Պատերազմի մեկնարկի պահից պետական դավաճանների այս խմբակը ժողովրդից իրականությունը թաքցնելով, սուտ և անհիմն լուրերով մարդկանց զգոնությունը […]
Ես հիմա ճի՞շտ եմ հասկանում, որ ՀՀ ԱԺ պատգամավորն ի լուր աշխարհի բացահայտեց հայկական ուժերի նախապատրաստվող գործողությունը՞։ Գժվե՞լ ա։ [Դեմքիս թռնողներին. այ իդիոտներ, պաշտոնյան (!) գրառում է արել, հազարավոր մարդիկ լայքել ու տարածում են, դուք եկել իմ դեմքի՞ն եք թռնում] Այս մասին գրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
























