01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Թե ինչու պատերազմն ավելի շուտ չկանգնեցվեց․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մինչ օրս կապիտուլյացիոն վարչակարգը կարևոր հատվածներում թաքցնում է պատերազմական վիճակագրությունը։ Ոչ միայն չկա անհետ կորած անձանց վերջնական թիվը, այլև գաղտնի են պահվում զինհաշմանդամների շրջանում վերարտադրողական ֆունկցիայի խանգարում ունեցողների թիվը, զոհվածների ցուցակներում զինկոմիսարիատների նշումը (ինչն արվում էր 2016 թ․ ապրիլին) և այլն։ Իսկ պատճառն այն է, որ այս վիճակագրության […]

«Սա ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական հերթական ձախողում». Նարինե Մեհրաբյան

ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամ Նարինե Մեհրաբյանի կարծիքով՝ գերիների հարցը չի կարելի շահարկել: «Նման վերաբերմունքը, որ գերիներ են վերադառնում, այնուհետև՝ չեն վերադառնում, էմոցիոնալ և հուզական լուրջ շփոթ կարող է առաջացնել ծնողների մոտ, նրանք գուցե չկարողանան զսպել իրենց էմոցիաները, զգացմունքները, և ինչպես գիտենք՝ արդեն 2 օր է՝ ՊՆ-ն շրջափակված է ծնողների կողմից, նրանք արդեն որոշակի ծայրահեղ քայլերի են […]

Ձեզ չներեք այսօրվա ու նախորդող երեք տարիների համար. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջույմ գրել է.   «Ձեզ չներեք այսօրվա ու նախորդող երեք տարիների համար։ Չներեք, որովհետև 18-ի փողոցներում տրորեցիք Շուշին։ Չներեք, որովհետև 18-ի դագաղում սպանեցիք Արցախը։   Ձեզ չներեք, որովհետև 18-ի սև ժապավենով խեղդեցիք մեր պետության իմունիտետը։ Ձեր գորգոռոցներով խլացրեցիք մեր հաղթանակները։ Ձեր քայլերով վերացրեցիք մեր արժանապատվությունը( մեր, որովհետև դուք […]

Մեր թողած բանակցային ժառանգությունը բացառիկ ուժեղ էր եւ հայանպաստ. Աշոտյան

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան նախկին համանախագահ Հոգլանդին, մի շատ կարեւոր փաստ է վերահաստատել։ Այն է՝ Սերժ Սարգսյանի օրոք բանակցված տարբերակը, որը ներառում էր Արցախի կարգավիճակի ճանաչման հարցը, բաղկացած պիտի լիներ 3 փաստաթղթերից.   1. Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հռչակագիր։ […]

Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ 380 կգ արդյունքով՝ Արսեն Մարտիրոսյանը: Երրորդը ադրբեջանցի Դադաշբայլին էր:   Պոկում վարժությունում 176 կգ արդյունքով Սամվելը երկրորդն էր, իսկ Արսենը՝ 171 կգ-ով՝ 4-րդը:   Սամվելը հրեց 214 կգ, իսկ Արսենը՝ 209 կգ:   Հրում […]

Մարաղայի ողբերգական դեպքերը չսպիացող վերք են մեր ժողովրդի հիշողության մեջ. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության 29-րդ տարելիցի կապակցությամբ: «Ապրիլի 10-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության 29-րդ տարելիցը: Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանեցին և կտտանքների ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը, […]

Մարտ ամսին Հայաստանից մեկնել է 74,197 մարդ, ժամանել՝ 42,283

Մարտ ամսին Հայաստանից մեկնել է 74,197 մարդ, ժամանել՝ 42,283  Այս տարվա մարտ ամսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 74,197 ուղևոր (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները), իսկ նույն օդանավակայաններով ժամանել է 42,283 քաղաքացի (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները)։  Մարտին մեկնածների և ժամանածների միջև տարբերությունը կազմում է 31,914 մարդ:

«Ղարաբաղում ձախողման համար ներկայիս իշխանությունները պետք է պատասխան տան դատարանի և ժողովրդի առջև»,- Արտակ Զաքարյան

Իրավունք TV-ի տաղավարում հյուրընկալվել էր ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը: Զրույցի ընթացքում  քննարկվել են մի շարք հարցեր` պատերազմում հայկական կողմի պարտության, ազգային եւ տարածաշրջանային անվտանգության եւ սպառնալիքների, ներքաղաքական արդի օրակարգի վերաբերյալ: iravunk.com

Պետությունը կործանած ոչ մի խեղկատակ գերիների խնդիրը լուծել չի կարող․ Էդգար Ղազարյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է հայ գերիների վերադարձի խնդրին։ Գրառման մեջ ասվում է․ «Վերջին շրջանում Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներից ազատ է արձակվել միայն Մարալ Նաջարյանը, ով, անկախ ազգային պատկանելությունից, Լիբանանի Հանրապետության քաղաքացի է, իսկ Լիբանանը պետություն է, ունի իր քաղաքացիների ճակատագրով մտահոգ և զբաղվող […]

Google-ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցիների Երևանի կենտրոնում ինչ–որ հասցեներ իրենց հերոսների անուններով են կոչել։ «Google Maps-ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցները անվանափոխել են իրենց հերոսների անունով: Փաստորեն, ես ապրում եմ ինչ-որ Փոլադ Հասիմովի անվան փողոցում։ Շարունակեք թուրքի հետ խաղաղություն քարոզել»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ