ԵՊՀ-ում անկառավարելի վիճակ է․ «Ժողովուրդ»
«Երևանի պետական համալսարանում անկառավարելի վիճակ է. համալսարանն առայսօր հոգաբարձուների խորհուրդ չունի, իսկ մարտի 23-ից անորոշ ժամկետով հետաձգված ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը մնում է առկախ, քանի որ հենց ԵՊՀ խորհուրդն է ռեկտոր ընտրում: Այսինքն՝ այս պահի դրությամբ Երևանի պետական համալսարանը չունի խորհուրդ, խորհրդի նախագահ և ռեկտոր: Ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարվեց ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ապրիլի 23-ին: […]





































