04 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

300 զոհ տեսած ժամկետային զինվորը պատմում է՝ Շուշիի մարտերը ամենադաժանն էին. Ադրբեջանցիները հայերեն խոսելով ծուղակի մեջ են գցել զինվորներին. «Փաստինֆո»

Նարեկ Թումանյանը զորակոչվելուց 2.5 ամիս անց արդեն Հադրութում էր. Թշնամին անցել էր հարձակման ու 18-20 տարեկան տղաները պաշտպանում էին առաջնագիծը։ Չնայած սպասում էին, որ դեմ դիմաց կկռվեն թշնամու դեմ, բայց հետո հասկացան, որ անպաշտպան են՝ թշնամին երկնքից է հարձակվում։ 30 օր Հադրութում կռիվ տալուց հետո նահանջի հրաման ստացան։ Քայլեցին մինչև Մարտունու շրջան, ապա տեղափոխվեցին Ասկերան։ […]

«Ամեն ինչ պարզ էր հոկտեմբերի սկզբին». ինչու չի կանգնեցվել պատերազմը

Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետք է դասեր քաղել 90-ականների սխալներից և կարճ ժամկետներում լուծել տեղահանվածների խնդիրները: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար պատերազմի հետևանքները պարզ են եղել արդեն հոկտեմբերի սկզբին, բայց հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել: Այս մասին նա ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատանքային կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 808, մահվան՝ 14 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 808 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 214 872-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4071 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Ապրիլի 28-ի […]

Փաշինյանի և ՔՊ-ի առաջնորդությամբ մեր ընթացքը դեպի ապագա, դա աղետի և կործանման ապագա է․ Մարուքյան

Հարյուրամյակներ շարունակ հայ հանրույթի ամենաառանցքային մտահոգության առարկան ընդամենը գոյությունը պահպանելն էր, այսինքն` գոյատեւելը, ողջ մնալը։ Պետականազուրկ ազգի համար սա ավելի քան օրինաչափ վարքագիծ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Բայց 1991-ին մենք հնարավորություն ստացանք լինել ու անել ավելին, քան պարզունակ գոյությունն է։ Անկախության հռչակումով եւ պատերազմում […]

Իմքայլականները հասկցել են, որ նախընտրական քարոզարշավ չեն կարողանալու անել․ Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսուքյան իր էջում գրում է․ ԱԺ-ում վաղը արտահերթով քրեական օրենսգրքում փոփոխություններ պիտի անեն: Սրանք տեսնելով, որ Հայաստանում իրենց չեն ցանկանում տեսնել, իսկ տեսնելուց էլ միայն հայհոյում են, հասկացել են, որ նախընտրական քարոզարշավ չեն կարողանալու անել: Հիմա թուրքական իշխանության հայաստանյան պարագլուխը որոշել է քրեական պատասխանատվությամբ խիստ պատիժ սահմանել քարոզչության ժամանակ այն մարդկանց նկատմամբ, որոնք […]

Ադրբեջանցիները խայտառակ վարք են դրսևորում ադրբեջանական բլոկպոստերն անցնելու ժամանակ․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Քանի Դադիվանք գնացող ուխտավորների թեման քննարկվեց ադրբեջանցիների՝ պայմանավորվածության խախտման համատեքստում, միանգամից ասեմ՝ ադրբեջանցիները նոյեմբերի 9-ից ի վեր, տարբեր բնույթի խայտառակ վարք են դրսևորում ադրբեջանական բլոկպոստերն անցնելու ժամանակ։ Ստուգումների անվան տակ, ինչ ուզում անում են։ Չկա […]

Վանեցյանին հարցաքննության են կանչել․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին հարցաքննության են հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորական քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել պատերազմի օրերին Արթուր Վանեցյանի կողմից Շուշիի դիրքերը լքելու մասով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ զինվորական քննչական վարչությունը մերժել է քրեական գործի հարուցումը […]

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու թուրքական վախերը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Թուրքիայում ԱՄՆ նախագահի հայտարարությունն անսպասելի չէր, քանի որ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները, իսկ ապրիլի 24-ից մի քանի օր առաջ ամերիկյան «F-35» ծրագրից դուրս թողնելը ցուցիչ էին, որ զարգացումները դրան են տանելու։ Պաշտոնական Անկարան թեև իր վրդովմունքն արտահայտեց, սակայն իրադարձությունների նման զարգացումը կարծես թե «լուրջ աղետ» չեն համարում։ Մյուս կողմից՝ թուրքական վախերի մասին է այդ երկրի խորհրդարանի […]

«Իմ քայլում» ցավագին են ընդունում Տեր-Պետրոսյանի քննադատությունները. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում տևական ժամանակ է՝ թեժ քննարկվում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքը երբեմնի սիրելի թիմի նկատմամբ: Բանն այն է, որ խմբակցությունում կան շատ, այսպես ասած, խանականներ, որոնց համար մեծ ցավ է, որ իրենց իշխանության ու հատկապես ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տևական ժամանակ է՝ […]

Արմեն Սարգսյանը դարձել է ՍԴ-ի «մշտական հաճախորդը». «Հրապարակ»

«Վերջին շրջանում նախագահ Արմեն Սարգսյանը հաճախ է դիմում Սահմանադրական դատարան՝ ԱԺ-ի ընդունած օրենքների սահմանադրականության հարցով։ Վերջին դիմումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին և հարակից 22 օրենքներին է վերաբերում։ Մինչ այդ 4 դիմում էլ կար ՍԴ-ում։ ՍԴ մամուլի պատասխանատու Եվա Թովմասյանը մեզ տեղեկատվություն տրամադրեց․ նախագահը վիճարկում է «ՀՀ դատական օրենսգիրք» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ