28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ՀՅԴ-ն կմասնակցի

ՀՅԴ-ն Գերագույն ժողովից հետո հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում կուսակցությունը մասնակցելու է դրանց։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված քաղաքական և անվտանգային իրավիճակը, գնահատելով հանրային կյանքում տիրող տրամադրություններն ու բարոյահոգեբանական մթնոլորտը, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված արտաքին եւ ներքին մարտահրավերներն ու սպառնալիքները, արձանագրում […]

ԵԽԽՎ-ում քննարկման կդրվի հայ ռազմագերիների հարցը. Ադրբեջանը դեմ է

ԵԽԽՎ- ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը վստահ է, որ «Վեհաժողովում կան մարդիկ, ովքեր փորձում են վնասել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատմանը»: Այդ մասին նա հայտարարել է նիստի ժամանակ, հայտնում է Sputnik Азербайджан-ը: «Հայ «ռազմագերիների»  հարցը ԵԽԽՎ- ում քննարկման դնելու փորձը, առանց մանրամասների իմացության, կարող է միայն վնասել երկու երկրների միջեւ խաղաղ գործընթացին», – […]

Հերթական անգամ գործ ունենք ապօրինի հետապնդման հետ. Արմեն Սմբատյանի պաշտպաններ

Դեռևս նախորդ տարի, հոկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության քննիչի կողմից Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սմբատյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը «փողերի լվացումը») 3-րդ մասի 1-ին կետով, այն ձևակերպմամբ, թե շուրջ 13 […]

Ի պատասխան ՊԲ հերքմանը. Հասմիկ Մարտիրոսյան

Հասմիկ Մարտիրոսյանը գրում է. Պաշտպանության բանակը հերքել է իմ հրապարակումը և հայտարարել, թե իբր իմ գրածն իրականության հետ աղերս չունի: Հերքումը տեսնելուց հետ ինձ հետ կապվել է զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի հայրը՝ Անդրանիկ Կարապետյանը, որը նաև զարմուհուս ամուսինն է։ Անդրանիկը խնդրեց իր խոսքերը առանց փոփոխության հրապարակել, ուստի գրում եմ․ «Մարտի 6-ին գիշերը ժամը 23։30-ին Հոկտեմբերյանի […]

Բարձրացվեց զինվորական ծառայության տարիքային շեմը․ ԱԺ-ն ընդունեց նախորդ նիստին քննարկված բոլոր նախագծերը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ օրինագիծը հեղինակել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Նախագծով առաջարկվում էր բարձրացնել զինվորական ծառայության տարիքային շեմը՝ սահմանելով պայմանագրայինների համար մինչև 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը: […]

«Պոպուլիզմը ուղի է դեպի վերջնական կործանում. դա լինելու է ինքնակործանում». Մ. Մինասյանը` ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամյան ալիքում ՀՀ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ գրում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Նիկոլի խոստացած ընտրություններն ինձ ճնշում են երկու պատճառով: Առաջինի մասին ես բազմիս գրել եմ. նա ստիպել է մեզ իր խաղը խաղալ` հուսալով, որ իր մեղքը լղոզել բոլոր նրանց վրա, ովքեր կհայտնվեն իր կողքին` ընտրական ցուցակում, […]

Քարոզարշավ` գերեզմանների վրա

Փաշինյանը, դեռևս չհայտարարված ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում,Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներում էր։ Համայնքներից յուրաքանչյուրում հավաքվածներին դուր գալու համար հնչեցրած մտքերն առանձին քննարկման թեմա է։ Հանդիպումներն առանձնանում էին խորը բարոյական անկմամբ և գռեհկությամբ։ 1. Փաշինյանը հպարտանում է իր արած ասֆալտով, իսկ հավաքվածները ծափ են տալիս։ Ինչի՞ համար եք ծափահարում, ինչի՞ն եք ծափահարում։ […]

«Ռազմագերիների առևտուր». Փաշինյանը «սլաքներն ուղղում» է Մուրադովի կողմը. Свободная Пресса

Ռուսական Свободная Пресса պարբերականն անդրադարձ է կատարել հայ ռազմագերիների վերադարձի թեմային` ուշադրություն հրավիրելով վերջերս տեղի ունեցած միջադեպին, երբ Բաքվից ժամանած ինքնաթիռը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի, պետք է հայ ռազմագերիներին հայրենիք բերեր, դատարկ էր վայրէջք կատարել «Էրեբունի» օդանավակայանում: «ՌԴ ռազմատիեզերական ուժերի օդանավով Բաքվից վերադարձող ռազմագերիներին անձամբ ուղեկցում է գեներալ Ռուստամ Մուրադովը, որն Արցախում տեղակայված […]

Որպեսզի զինվորը ստորաբաժանման կազմում սովորի մարտ վարելուն, առնվազն 6 ամիս պետք է միասին ծառայեն․ Մովսես Հակոբյան․ News.am

NEWS.am-ը գրում է․ «Զինվորի ուսման, ստորաբաժանման ներդաշնակման ծրագիրը 6 ամիս է, գոնե 6 ամիս մի ծրագրի պիտի մասնակցի, որ ամբողջական, ներդաշնակված ստորաբաժանման պատրաստի զինվոր դառնա։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ժամկետային զինծառայության ժամկետի կրճատման հայտարարությանը։ «3 ամիսում ծրագիր հնարավոր չէ իրականացնել։ Ամեն անգամ դառնում է կիսատ-կիսատ։ Առնվազն 6 ամիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ