03 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Բուհերի ինքնակառավարման վերաբերյալ կառավարության որոշումը ՄԻՊ-ը կվիճարկի ՍԴ-ում

Դեռ դեկտեմբերին «Բարձրագույն և հետբուհական կրթության  մասին» օրենքի հետ կապված նախագծային վիճակում խիստ մտահոգություններ էր հայտնել, քանի որ ոչ միայն հաշվի չէին առնվել մասնագիտական շրջանակների կարծիքները, նաև ՄԻՊ-ինը, այնտեղ հակասահմանադրական դրույթներ կային: Այս մասին ԱԺ-ում ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի բարձրացրած, ըստ որի փոփոխություն է մտցվել հայաստանյան երեք բուհի՝ ԵՊՀ, Երևանի Մանկավարժական […]

Լատվիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան (առաքելությունն ավարտում է) Տիգրան Մկրտչյանը:    «Լատվիան վերջապես պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Կողմ արտահայտվեցին Սաեյմայի 100 անդամներից 58-ը։ Այն, ինչy տարիներ առաջ դժվար պատկերացնելի էր, այսօր դարձավ իրականություն։ Սա վերջին տարիների տքնաջան […]

Նոր որոշում. պատվաստված եւ կանաչ անձնագիր ունեցող քաղաքացիները Հայաստան գալիս այլեւս ՊՇՌ թեստ չեն հանձնի

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 6-ի նիստում փոփոխություն կատարեց Կարանտինի մասին որոշման մեջ: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ներչկայացնելով փոփոխությունները՝ նշեց. «Կորոնավիրուսի կանխարգելման նոր միջոցների ներդրումը հնարավորություն է տվել վերանայել մեր սահմանափակումների շրջանակը: Մենք ճկուն կերպով փորձում ենք ներդնելով պատվաստումային գործընթացը, դրան զուգընթաց նաեւ հետեւելով այլ երկրներում տեղի ունեցող արագ փոփոխություններին, թեթեւացնել կարանտինի մասին որոշման կետերը: […]

Ապրիլյանի չհրապարակված զեկույցը վկա. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլյանի չհրապարակված զեկույցը վկա՝ – որ Անդրանիկ Քոչարյանը չստացավ յուր «երազանքի» բովանդակությունը։ –  «Ապրիլյանի պարտություն» ձևակերպումը հորինել էր նիկոլը։ – Առաջնագծի զինհագեցվածությունը, զենքը ու անհրաժեշտ ամենը( հաց, վառելիք) եղել է ։ – Կապիտուլյանտները հանձնաժողովի գործունեության առաջին իսկ օրվանից գիտեին ապրիլյան հաղթանակի իրական պատկերը։ Զեկույցը չի հրապարակվել պրիմիտիվ դրդապատճառներով։ […]

Կարևորագույն հարց է Ադրբեջանից գերիների վերադարձը. Այվազյանը՝ Լավրովին

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ քննարկումներ կլինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: «Այս համատեքստում կարևոր է միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը: Կարևորագույն հարցը Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և […]

Ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի կազմակերպություն Արցախ չի այցելում. ՄԻՊ-ը՝ պատերազմի ընթացքում միջազգային կառույցների լռության հետևանքների մասին

Պատերազմի ընթացքում նաև միջազգային կառույցների լռությունը հանգեցրեց մարդու իրավունքների խախտումների ծավալի, խորհրդարանում բարձրաձայնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ես միջազգային կառույցներին բաց ասում եմ՝ ձեր լռությունն էր, որ բերեց սրան, որովհետև դուք ձեր լռությամբ վնասեցիք մարդու իրավունքների համակարգը», – նշեց Թաթոյանը: Նրա խոսքով՝ մեր քաղաքացին պարզ հասկացավ, որ պատերազմը դադարեց ոչ թե նրա համար, որ մարդու […]

Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրինագիծն ընդունվեց միաձայն՝ 83 «կողմ» ձայնով: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 27 […]

Այս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է Հայաստանը

Այս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է Հայաստանը Հայաստանից օդային ճանապարհով մեկնողների թիվը 2021 թվականի 4 ամսում 76.677-ով ավել է, քան ժամանածների թիվը: Տեղեկությունը հայտել են «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից: 4 ամսում Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը կազմել է 240891 մարդ, ժամանածներինը՝ 164214 մարդ:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 425, մահվան՝ 17 նոր դեպք

Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 425 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 218 325-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 4192 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մայիսի 6-ի […]

Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ուղեկցությամբ՝ մայիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: ՌԴ արտգործնախարարը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի առջև, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետև Լավրովը Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում ջրել է 2007 թվականին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ