03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ըստ Մակունցի, ադրբեջանցիները 6 հայ զինծառայող են գերեվարել, և դրա պատճառը ՀԱՊԿ-ն է /տեսանյութ/

Ըստ Մակունցի, ադրբեջանցիները ևս 6 հայ զինծառայող են գերեվարել, քանի որ մեր միջազգային գործընկերներն ու ՀԱՊԿ-ը պատշաճ գնահատական չեն տալիս Ադրբեջանի «անթույլատրելի գործողությունների նկատմամբ» «Ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը օպերատիվորեն արձագանքի իրադարձություններին: Դրա հապաղումն է, որ հանգեցնում է նման զարգացումների»,-հավելեց նա:

Համարեք, որ առաջադրվել եմ և աջակցեք մեր դաշինքին. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հարգելի բարեկամ,   Ինձ մտերիմ մարդիկ նախապես գիտեին, որ այս անգամ չեմ ցանկանում լինել ընտրացուցակում։ Նախընտրական դաշինքների հրապարակումից կարճ ժամանակ անց, բազմաթիվ ծանոթ և անծանոթ մարդկանցից եմ ստացել միևնույն հարցը, թե ինչո՞ւ չեմ առաջադրվել «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում, որտեղ իմ կուսակցությունն է։   Պատասխանս […]

ՊՆ-ն հայտնել է գերեվարված զինծառայողների անունները

Ի հավելումն նախորդ հաղորդագրության հայտնում ենք, որ ՀՀ տարածքում` առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։   Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարված հայ զինծառայողները գտնվել […]

Թշնամին ՀՀ տարածքից 6 հայ զինծառայող է գերեվարել, իսկ ԱԺ-ն աշխատանքը սկսեց ծափերով /տեսանյութ/

Թշնամին ՀՀ տարածքից ևս 6 հայ զինծառայող է գերեվարել, ԱԺ-ն աշխատանքը սկսեց խորհրդարան այցելած դպրոցականներին ծափերով ողջունելով Իշխող կուսակցությունից խայտառակ միջադեպին մասին խոսեց միայն Մակունցը՝ կատարվածի մեղքը բարդելով ՀԱՊԿ-ի վրա: 30 րոպե տևած ԱԺ նիստն ավարտվեց

Մենք 6 նոր գերի ունենք. Որտե՞ղ է քարոզարշավ անող թուլակամների թիմը. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք 6 նոր գերի ունենք: Վարդենիս- Քարվաճառի շրջանում: Որտե՞ղ է քարոզարշավ անող թուլակամների թիմը: Սա՞ է ձեր խոստացած ապագան: Թույլ պետություն ու անպաշտպան մարդիկ: Այո՞:   Հայաստանում կարող է լինել ապագա, եթե միայն այն լինի ուժեղ»։

Մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է՝ կապիտուլյանտի տված չկրակելու հրամանը․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․ «Վերջին 2 շաբաթվա դեպքերին քաջատեղյակ յուրաքանչյուրիս համար պարզ է, որ գիշերը մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է՝ կապիտուլյանտի տված չկրակելու հրամանը։ 5000-ից ավել մարդու արյան գնով իշխանություն պահած չմարդը նախընտրական շրջանում վերածվել է «խաղաղության հրեշտակի» և հիմա էլ այսպես է շարունակում Հայաստանի ու մեր բանակի ոչնչացումը։ Հայաստանի, արցախյան հողերի […]

Ո՞ւմ համար կա ապագա՝ Հայաստանի՞, թե՞ մեր ինքնիշխան տարածքում տեղակայված Ադրբեջանի․ «168 ժամ»

«Երեկ հրապարակվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ցուցակները։ Դրանք խայտաբղետ են, տեղ-տեղ՝ գուցե լուսավոր, տեղ-տեղ՝ շատ հիասթափեցնող, դրանցում կան՝ ինչպես իրական հայրենասերների ու նվիրյալների անուններ, այնպես էլ՝ պատեհապաշտներ, թաքնված, բացահայտ գործակալներ ու խաբեբաներ։ Բայց այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանցում ներկայացված ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված անուն-ազգանուններն ունեն երրորդական, չորրորդական նշանակություն։ Որովհետև […]

«Սա արդեն պատերազմ չի, սա ուղիղ հողատվություն է». Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա արդեն պատերազմ չի, սա ուղիղ հողատվություն է: Ադրբեջանցչն սկզբում տոտիկ-տոտիկ, իսկ հիմա՝ լոքերով է մտնում մեր տարածք, զինվորներ սպանում ու գերի վերցնում մեր տարածքում: Վաղը հայտվելու են տանկերն ու բայրաքթարները: Իսկ Հողատուն հրամայում է չկրակել, մտածում է ոնց կրուտիտ լինի ու էլ որ օլիգարխից փող վերցնի: Սա […]

Գեներալը Բաքվից հուսադրող լուրերով չի վերադարձել․ «Հրապարակ»

«Ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովն աշխատանքային այցով մայիսի 24-ին Բաքվում էր և մեզ համար հուսադրող լուրերով չի վերադարձել։ Չնայած ջանքերին, նրան չի հաջողվել Ալիևին համոզել, որ հետ կանգնեն սահմանների դեմարկացիայի պահանջից ու դուրս բերեն զորքը Սև լճից։ Նրան փոխանցել են, որ Փաշինյանի հետ կա պայմանավորվածություն՝ մինչև ընտրությունները ստորագրել 3-րդ փաստաթուղթը, որով կամրագրվի, թե ինչ հիմքով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ