«Երասխի շուրջ ստեղծված իրավիճակը հետընտրական առաջին, ու ցավոք, ոչ վերջին գինն է, որ վճարվում է ամուլ իշխանությունների վերարտադրության համար»․ «Պատիվ ունեմ»
«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Հունիսի 20-ի խայտառակ ընտրություններից անցել է մեկ ամիս: Աղաղակող ապօրինությունները այդ զավեշտի չարյաց փոքրագույնն էին: Առավել մեծ չարիք էր դրանց արդյունքում կապիտուլյանտի “հաղթանակի” ազդարարումը, ինչը մահացու հարված է Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանը և արժանապատվությանը: Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը, Երասխի շրջակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ վերջին օրերին դրսևորվող […]





































