25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Սերժ Սարգսյանի հայտարարությունն իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ

Սիրելի՛ ժողովուրդ, Ես ձեզ դիմում եմ ոչ որպես քաղաքական գործիչ, այլ որպես հայ, որպես մարդ, ում կյանքն ու ճակատագիրն անբաժան են այս հող ու ջրից, այս երկրից։ Մեր կուսակցությունն արդեն հայտարարել է առաջիկա ընտրություններին չմասնակցելու որոշման մասին։ Սա պարզապես քաղաքական դիրքորոշում չէ, այլ միասնական, կշռադատված և փաստարկված որոշում՝ պատմական որոշում։ 2018-ի գարնանը, երբ ես և […]

Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական վանդալները ոչնչացրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական վանդալները ոչնչացրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը։ Սա, բնականաբար, հստակ մշակված պետական ծրագրի բաղադրիչ է, որը Ադրբեջանը իրականացնում է համակարգված և նպատակային տակտիկայով։ Ավելին, այս փաստն առավել քան հատկանշական և ուղենշային է, քանի որ վանդալիզմի այս դրսևորումը տեղի […]

Անգամ տնտեսական ազատությունները ուսումնասիրող միջազգային փորձագետներն են մատնանշում այս խնդիրը․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում դատական համակարգի ճգնաժամը, կախյալությունը և քաղաքականացվածությունը հասել են այն աստիճանի, որ անգամ միջազգային զեկույցներն են անդրադառնում այս խնդրին և մատնանշում, որ դատական իշխանության էֆեկտիվությունն ու անկախությունը երկրի ամենաթույլ կողմերից մեկն է։ Այսպես, տնտեսական ազատությունները աշխարհում ուսումնասիրող HERITAGE հիմնադրամը, տնտեսական ազատությունների համաշխարհային իր վերջին զեկույցում՝ 2026 […]

Հայն առանց Արարատի խորհրդի նույնն է, ինչ մարմինն առանց հոգու․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայն առանց Արարատի խորհրդի նույնն է, ինչ մարմինն առանց հոգու։ Հայն առանց Արարատի խորհրդի  այլեւս այն  չէ, ինչպես հրեան՝ առանց Սիոնի։ Արարատի խորհուրդը Հայի ապրելու ու արարելու մեջ է։ Արարատի խորհուրդն ամենեւին 5165 մետր բարձրությունը չէ, Արարատի խորհուրդը Նոյան տապանն է ու մարդկության վերածնունդն է։ […]

Միջազգայի տեղեկատվական հոսքերում անորոշություններն ու հակասությունները շատ են․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Այս պահին, քաղաքական աշխարհից լավ սպասելիքն այն է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանագիր ստորագրելու և հրադադարի ավարտից հետո (ապրիլի 22)՝ ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա: Միջազգայի տեղեկատվական հոսքերում անորոշություններն ու հակասությունները շատ են և դժվար է ասել, թե կողմերն ինչ զիջումների են գնացել կամ […]

ՔՊ-ն «դուռ է շրխկացնում»․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քննիչ հանձնաժողովի նախկին նախագահ Ա. Քոչարյանը, արձագանքելով Օնիկ Գասպարյանի՝ ԱԺ-ում փակ ձևաչափով հանդիպում անցկացնելու նախաձեռնությանը, նշել է, որ առաջարկին ընդառաջելու իմաստ չեն տեսնում։ «Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում երկու օր պատասխանել է հարցերի, և դա ներառված է զեկույցում։ Բոլոր բացատրությունները ինքը տվել է, ներկայացրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ